Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալն ավելացել է շուրջ հինգ անգամ

Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալն ավելացել է շուրջ հինգ անգամ

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մարդասիրական օգնության կարգով այս տարվա հունվար-փետրվարին Հայաստան է ներմուծվել 372 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 26 մլն 854.1 հազար ԱՄՆ դոլար : Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  վկայակոչվելով  ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, նախորդ տարվա նույն ժամանակում Հայաստան է ներմուծվել 5 մլն 053.1 հազար դոլար արժողությամբ 339.2 տոննա ապրանք:

Ստացված օգնության մեջ մեծ ծավալ են կազմել քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքները` շուրջ 12մլն 510.5 հազար դոլարի, սարքերը և ապարատները` 11 մլն 412.7 հազար դոլարի, մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները` 1545.2 հազար դոլարի:

Ամենաշատ մարդասիրական օգնություն է տրամադրել Միացյալ Նահանգները`16 մլն  052.7 հազար դոլարի, այնուհետև Չինաստանը´  1 մլն 693.0 հազար դոլարի և Հնդկաստանը` 1 մլն 028.4 հազար դոլարի:

ԵՄ երկրներից ստացվել է 784.4 հազ. դոլարի օգնություն: ԱՊՀ երկրներից 2018-ի հունվար-փետրվարին մարդասիրական օգնություն չի ստացվել:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]