Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ադրբեջանում շարունակվում են արգելափակված մնալ մի շարք ընդդիմադիր կայքեր

Ադրբեջանում շարունակվում են արգելափակված մնալ մի շարք ընդդիմադիր կայքեր

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի իշխանությունները նախընտրական փուլում շարունակում են տարբեր ճանապարհներով ընդդիմադիրներին և օբյեկտիվ իրականությունը վեր հանող ընդդմիադիր մամուլին լռեցնելու գործողությունները: Շարունակում են արգելափակված մնալ մի շարք ընդդիմադիր լրատվական կայքեր: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: 

Ադրբեջանական ընդդիմադիր azadliq.info-լրատվական գործակալության կայքի խմբագիր Ռովշան Գաջիբեյլին հայտնել է, որ շարունակում են Ադրբեջանի տարածքում արգելափակված մնալ azadliq.org (Ազատություն ռադիոկայան), azerbaycansaati.com, meydan.tv, Turan.TV կայքերը: 

«Վերոնշյալ կայքերն Ադրբեջանի տարածքում արգելափակվել են դեռևս  2017թ. գարնանը»,-նշել է Գաջիբեյլին: 

Հատկանշական է այն հանգամանքը, որ այս կայքերն արգելափակվել են միայն Ադրբեջանի տարածքում, իսկ Ադրբեջանի սահմաններից դուրս օգտատերերը կարողանում են օգտվել կայքերից: Այս հանգամանքը վկայում է, որ կայքերի արգելափակումը հիմնականում ուղղված է Ադրբեջանի ներքին լսարանին օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու հնարավորությունից զրկելու նպատակին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]