Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ադրբեջանցի ընդդիմադիրն ահազանգում է որդուն սպառնացող վտանգի մասին

Ադրբեջանցի ընդդիմադիրն ահազանգում է որդուն սպառնացող վտանգի մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի հիմնական  ընդդիմադիր ուժը հանդիսացող  «Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի» արտաքին հարցերով պատասխանատու նախկին պատգամավոր Գյուլթեքին Հաջիբեյլին իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարելով հայտնել է, որ իր 13-ամյա  որդուն վտանգ է սպառնում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:

Հաջըբեյլին հայտնել է, որ երկրի իշխանությունների կողմից իր որդուն սպառնացող վտանգի մասին իրեն ապրիլի 1-ին հայտնել է Ադրբեջանի իրավապահ մարմիններում աշխատող մի անձ, ով չի մանրամասնել, թե ինչ վտանգի մասին է խոսքը:

 «Ես երբեք իմ դեմ ուղղված սպառնալիքներին կարևորություն չեմ տվել: Այս անգամ նույնպես կարևորություն չէի տա, եթե չլիներ 2013 թ. դեպքը: 2013թ. փետրվարին նույն աղբյուրն ինձ ասաց, որ տղայիս կարող եմ կորցնել: Ես այդ անգամ լուրջ չվերաբերվեցի և արդյունքում երեխաս դարձավ իմ քաղաքական գործունեության զոհը և ծանր հոգեբանական խնդիրներ ունեցավ սպառնալիքների հետևանքով: Այդ ամենից հետո երեխաս 2 տարի հոգեբանական բուժում ստացավ: Հիմա բաց կերպով հայտարարում եմ, որ եթե երեխայիս դեմ որևէ քայլ արվի, կլինի ֆիզիկական, հոգեբանական հարձակում, դժբախտ պատահար կամ որևէ այլ բան դա կլինի արված իշխանությունների կողմից»,-նշել է Հաջիբեյլին:

Meydan.tv-ի հետ զրույցում նախկին պատգամավորը նշել է, որ այս հարցով դեռևս չի դիմել իրավապահ մարմիններին:

Ադրբեջանում ապրիլի 11-ին տեղի են ունենալու նախագահական արտահերթ ընտրություններ: Ադրբեջանում իշխող ալիևյան կլանն ամեն կերպ փորձում է ընտրություններում հաղթել որքան հնարավոր է բարձր ձայներով, և այդ նպատակով, ինչպես նախկինում կիրառում է ընդդիմությանը ճնշելու ցանկացած միջոց:

Ադրբեջանական ընդդիմադիր ուժերի առաջին համատեղ նախընտրական հանրահավաքը տեղի է ունեցել 2018թ. մարտի 10-ին, երկրորդը՝ մարտի 31-ին:

2013 թվականին ստեղծված Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի կազմում ընդգրկված են «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը, մեծ թվով ժողովրդավարական հասարակական եւ քաղաքացիական ակտիվիստներ:

Ադրբեջանում ընդդիմադիրներին ճնշելու համար լայնորեն օգտագործվում են անհիմն ձերբակալությունները, հարազատներին վնասելու սպառնալիքները, անձնական կյանքին վերաբերվող գաղտնի ինֆորմացիան հրապարակելու սպառնալիքները:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]