Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հազարից ավելի զինվորականներ են մասնակցում Հայաստանի ռուսական ռազմակայանի զորավարժություններին

Հազարից ավելի զինվորականներ են մասնակցում Հայաստանի ռուսական 
ռազմակայանի զորավարժություններին

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի ստորաբաժանումների հազարից ավելի զինծառայողներ են մասնակցում «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարանում ծավալված վարժանքներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում:

«Երկկողմ մարտավարական վարժանքներին մասնակցում են հազարից ավելի զինծառայողներ եւ գործի Է դրված շուրջ 300 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ կործանիչներ, բանակային եւ անօդաչու ավիացիա»,-նշել են մամուլի ծառայությունում: Մեկ շաբաթվա ընթացքում հազարից ավելի զինծառայողներ՝ զորամիավորման հրամանատար գնդապետ Վլադիմիր Ելկանովի ղեկավարությամբ, մարտավարական գործողություններ կփորձարկեն հրետանու, հակաօդային պաշտպանության եւ ավիացիայի աջակցությամբ:

Զորավարժությունների ընթացքում գործի կդրվեն անօդաչուներ: Վարժանքների ընթացքում զինծառայողները կկատարեն ժայռոտ բարձլեռնային տեղանքի պայմաններում վարման ստուգարքային վարժություններ, մարտական հրաձգություն կիրականացնեն հրաձգային զենքից, նռնականետներից, հետեւակի մարտական մեքենաների, տանկերի սպառազինությունից, հրետանային եւ զենիթահրթիռային թնդանոթներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]