1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հակառակորդի ռադիոկապերի խզման հայկական «Ամպրոպ» կայանը ՊՆ հպարտություններից է

Հակառակորդի ռադիոկապերի խզման հայկական «Ամպրոպ» կայանը ՊՆ 
հպարտություններից է

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) միջոցներից «Ամպրոպ» կայանը նախատեսված է մարտավարական օղակում հակառակորդի ռադիոկապերի խզման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`  հայկական արտադրության գերկարճալիք ռադիոկապի խանգարումների ավտոմատացված կայանը Պաշտպանության բանակի հպարտություններից է: 16 տոննա կշռող տեխնիկան հնարավոր է տեղաշարժել ամենուրեք ու ոչ միայն խզել հակառակորդի ռադիոկապը, այլև հավաքել ու վերլուծել փոխանցվող տեղեկատվությունը: «Հայկական արտադրության կայան է, շատ ռացիոնալ օգտագործվող ու իրեն արդարացնող տեխնիկա է»,-մեզ հետ զրույցում ասաց ՌԷՊ զորամասի ավագ լեյտենանտ Հովհաննես Խլղաթյանը:

Մարտավարատեխնիկական բնութագրերից կարևորը, ըստ ավագ լեյտենանտի, 500 Վտ հզորությունն է, ինչն ավելի քան բավարար է հակառակորդի ռադիոկապերը ճնշելու համար, ռադիոկապի խզման խորությունը 20 կմ է, համաժամանակյա ճնշող հաճախականությունների թիվը 3 է: «Ապրիլյան պատերազմի ժամանակ գտնվել է Արցախում, արդարացրել է իրեն ու կատարել իր վրա դրված մարտական խնդիրը»,-վստահեցրեց Հովհաննես Խլղաթյանը:

«Ամպրոպ» գերկարճալիք ռադիոկապի խանգարումների ավտոմատացված կայանը ներկայացված էր Սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» միջազգային ցուցահանդեսին:

Ցուցահանդեսն անցկացվել է «Երևան էսքպո» ցուցահանդեսային սրահում մարտի 29-31-ը, որին ներկայացված էին 34 հայկական և 30 արտասահմանյան ընկերություններ` 14 երկրներից:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]