Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երևանում համաքաղաքային շաբաթօրյակին միացավ խորհրդարանը

 Երևանում համաքաղաքային շաբաթօրյակին միացավ խորհրդարանը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն անմասն չի մնացել մարտի 31-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակից: Վաղ առավոտից աշխատանքներին ակտիվ մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ, ովքեր ՀՀ ԱԺ այգու ողջ տարածքում իրականացրել են մաքրման, հողի փխրեցման, խոտածածկ հատվածի հնձման աշխատանքներ

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, մաքրման աշխատանքներից հետո խորհրդարանականներն անցել են ծառատունկի: Այգում մասնագետների կողմից նախապես ընտրվել էին հատվածներ, որտեղ վեր կխոյանան դեկորատիվ ծառատեսակներ: Պատգամավորներն ու աշխատակազմի ներկայացուցիչները տնկել են 60-ից ավելի ծառ: Փարթամ ծառերի կողքին ավելացել են հացենիներ, բարդիներ եւ ակացիաներ:

Օրենսդիրները լիահույս են, որ մայրաքաղաքում եւ, առհասարակ, հանրապետությունում նմանօրինակ շաբաթօրյակները կդառնան հաճախակի՝ մեզանում ձեւավորելով մշակույթ: Ըստ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Գագիկ Մխեյանի՝ ձեռք են բերվել նաեւ նոր սերմեր ու այգու հողագործական աշխատանքների համար անհրաժեշտ միջոցներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]