1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լոնդոնի օդանավակայանում հրդեհի պատճառով չեղարկվել է ավելի քան 100 չվերթ

Լոնդոնի օդանավակայանում հրդեհի պատճառով չեղարկվել է ավելի քան 100 չվերթ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի Սթենսթեդ օդանավակայանում մարտի 30-ին ավտոբուսի այվելու հետևանքով չեղյալ են համարվել ավելի քան 100 չվերթներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է բրիտանական Independent պարբերականը:

Ավտոբուսը սկսել է այրվել օդանավակայանի ավտոկայանման կետում: Անվտանգության նկատառումներից ելնելով օդանավակայանից տարհանվել է շուրջ 15 հազար մարդ: Սթենսթեդ օդանավակայանի ղեկավարությունը թվիթերյան իր միկրոբլոգում ներողություն է խնդրել թռիչքների չեղարկման կամ հետաձգման համար:

Օդանավակայանի խոսնակը հայտնել է, որ ամենայն հավանականությամբ հրդեհի պատճառն ավտոբուսում էլեկտրական խափանումն է եղել: Նա տեղեկացրել է, որ մարտի 31-ին թռիչքները կվերականգնվեն, օդանավակայանը կգործի բնականոն կերպով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]