Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին կանանց Եվրոպայի արագ շախմատի առաջնությունում
13:47, 31 Մարտ 2018
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամները մեկնարկեցին Եվրոպայի արագ շախմատի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղացված 5 տուրերից հետո Մարիա Գևորգյանը ունի 4, Լիլիթ Մկրտչյանը` 3,5, Մարիա Կուրսովան` 3 միավոր: 5 հնարավորից 4,5 միավորով առաջատարը Վրաստանը ներկայացնող Բելա Խոտենաշվիլին է:
Եվրոպայի արագ շախմատի առաջնության ևս 6 պարտիաներ կխաղարկվեն մարտի 31-ին:
Շախմատի Եվրոպայի կանանց արագ շախմատի առաջնությանը մասնակցում են 78 շախմատիստներ եվրոպական 16 երկրներից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում