Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դատարանը «Զիմնյայա վիշնյա»-ի սեփականատեր ընկերության գլխավոր տնօրենին կալանավորելու որոշում կայացրեց

Դատարանը «Զիմնյայա վիշնյա»-ի սեփականատեր ընկերության գլխավոր տնօրենին 
կալանավորելու որոշում կայացրեց

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կեմերովոյի շրջանային դատարանը որոշում է կայացրել կալանավորել «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի շենքի սեփականատեր՝ «Կեմերովոյի հրուշակեղենի կոմբինատ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Յուլիա Բոգդանովային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բոգդանովան բանտում կմնա մինչև մայիսի 25-ը:

«Կան բավարար հիմքեր ենթադրելու, որ ազատության մեջ գտնվելով Բոգդանովան կարող է թաքնվել նախաքննության մարմիններից, ինչպես նաև քայլեր ձեռնարկել հանցանքի հետքերը թաքցնելու համար, ճնշում գործադրել վկաների վրա»,- հայտարարել է դատավորը:

Բոգդանովան մեղադրվում է հրդեհային անվտանգության պահանջները խախտելու մեջ, ինչը մարդկանց մահվան պատճառ է դարձել: Քննության տվյալներով՝ նա բազմիցս ստացել է հաղորդումներ այն մասին, որ հակահրդեհային համակարգում կան անսարքություններ, սակայն որևէ քայլ չի ձեռնարկել դրանք վերացնելու նպատակով:

Բոգդանովան հայտարարել է, որ բողոքարկելու է դատարանի որոշումը:

Նա այդպիսով դարձավ հրդեհի գործով վեցերորդ կալանավորվածը:

Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» քառահարկ առևտրի կենտրոնում մարտի 25-ին բնռկված հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ, որոնց շարքում 41-ը երեխաներ են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]