Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Զիմնյայա վիշնյա»-ի սեփականատեր ընկերության ղեկավարը իրեն մեղավոր է համարել հրդեհի զոհերի համար

«Զիմնյայա վիշնյա»-ի սեփականատեր ընկերության ղեկավարը իրեն մեղավոր է 
համարել հրդեհի զոհերի համար

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի շենքի սեփականատեր՝ «Կեմերովոյի հրուշակեղենի կոմբինատ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Յուլիա Բոգդանովան դատարանում հայտարարել է, որ իրեն մեղավոր է համարում հրդեհի հետևանքով 64 մարդու մահվան համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բոգդանովայի դեմ ներկայացվել է մեղադրանք՝ հրդեհային անվտանգության պահանջները խախտելու համար, ինչը հանգեցրել է մարդկանց մահվան:

Մարտի 31-ին Կեմերովոյի շրջանային դատարանում ընթացող դատական նիստում սեփականատիրոջ նկատմամբ կորոշվի խափանման միջոցը:  

ՌԴ քննչական կոմիտեի տվյալներով՝ Բոգդանովան իր աշխատակիցներից բազմիցս ստացել է տվյալներ այն մասին, որ հակահրդեհային անվտանգության հակամարգում կան խնդիրներ, սակայն որևէ քայլ չի ձեռնարկել դրանք վերացնելու նպատակով:

Սեփականատիրոջ խոսքով՝ տնօրինությունը անվտանգության աշխատակիցներից որևէ բողոք չի ստացել, սակայն մտադիր է եղել փոխել նրանց: «Գուցե հենց այդ պատճառով էլ վերջին մի քանի ամիսների ընթացքում անվտանգությունը որևէ բանի մասին չի զեկուցել»,- ասել է նա:

Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» քառահարկ առևտրի կենտրոնում մարտի 25-ին բնռկված հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ, որոնց շարքում 41-ը երեխաներ են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]