Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Samsung-ը հասույթով առաջ Է անցել Intel-ից եւ դարձել միկրոչիպերի շուկայի առաջատարը

Samsung-ը հասույթով առաջ Է անցել Intel-ից եւ դարձել միկրոչիպերի շուկայի առաջատարը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung Electronics կորեական ընկերությունը 2017 թվականին կիսահաղորդիչների արտադրության ոլորտում հասույթն ավելացրել Է 53,6 տոկոսով եւ դարձել շուկայի խոշորագույն խաղորդը՝ առաջ անցնելով ամերիկյան Intel-ից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է IHS Markit հետազոտական ընկերության հաշվետվության մեջ:

Intel-ը չիպերի շուկայի առաջատարն Էր 1993 թվականից, երբ թողարկվեց Pentium կենտրոնական պրոցեսորը անձնական համակարգիչների համար: Սակայն վերջին մի քանի տարում շարժական սարքերի արագ տարածման պատճառով հիշողության չիպերի շուկան գերազանցեց կենտրոնական պրոցեսորի շուկան: Ցուցակի երրորդ տեղն զբաղեցրել Է հարավկորեական SK Hynix-ը, որը հասույթն ավելացրել Է 81,2 տոկոսով: Սեփական արտադրական հզորություններ չունեցող ընկերությունների թվում առաջին տեղը պահպանել Է Qualcomm-ը, իսկ երկրորդ տեղը գրավել Է nVidea-ն, որը հասույթն ավելացրել Է 42,3 տոկոսով:

Ընդհանուր առմամբ անցյալ տարի միկրոչիպերի համաշխարհային վաճառքներն ավելացել են 21,7 տոկոսով՝ վերջին 14 տարվա ընթացքում առավելագույն տեմպերով, եւ կազմել 429 մլրդ դոլար:

Հիշողության չիպերը դարձել են միկրոչիպերի ամենահաջողակ կատեգորիան՝ վաճառքների աճ արձանագրելով 60,8 տոկոսով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]