Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարդենիս-Մարտակերտ մայրուղին դրական ազդեցություն է ունեցել Արցախում զբոսաշրջության զարգացման համար

Վարդենիս-Մարտակերտ մայրուղին դրական ազդեցություն է ունեցել Արցախում զբոսաշրջության զարգացման համար

ԵՐԵՎԱՆ, 30, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախը Հայաստանին կապող երկրորդ մայրուղին (Գորիս-Ստեփանակերտ ճանապարհից հետո)՝ Վարդենիս-Մարտակերտը դրական ազդեցություն ունի Արցախի տնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտների զարգացման գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի մշակույթի նախարար Սերգեյ Շահվերդյանը:

«Օղակաձև երթուղին զբոսաշրջիկներին  հնարավորություն է տալիս մի գիշեր չկորցնել նույն ճանապարհով Երևան վերադառնալու համար: Դա նաև Մարտակերտի  և Երևանի բնակիչների միջև հաղորդակցման խնդիրը լուծեց»,-նշեց նախարարը:

Նա ընդգծեց, որ մայրուղին կարևոր նշանակություն ունեցավ նաև երկրի մշակութային կյանքում: Այն անցնում է Նիկոլ Դումանի տուն-թանգարանի, Գանձասարի, Դադիվանքի մոտով և, բնականաբար, մեծացել է այնտեղ այցելող զբոսաշրջիկների թիվը:

Անդրադառնալով Դադիվանքին` Շահվերդյանը շեշտեց, որ այն Արցախի ամենահետաքրքիր հուշարձանն է դարձել: «Դադիվանքը բացառիկ երևույթ է, քանի որ այնտեղ այցելող մարդը երկնային զգացումներ է ապրում: Դադիվանքն այն հուշարձանն է, որտեղ պահպանվել են Արցախի և Հայաստանի համար բացառիկ ֆրեսկաներ: Դրանք  տարիներ առաջ վերականգնել են իտալացի մասնագետները»,-եզրափակեց Սերգեյ Շահվերդյանը:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]