Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ստամբուլի փողոցներում Աթեշյանի դեմ թռուցիկներ են փակցվել. գործին միջամտել է ոստիկանությունը

Ստամբուլի փողոցներում Աթեշյանի դեմ թռուցիկներ են փակցվել. գործին միջամտել է 
ոստիկանությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխանությունների միջամտության հետևանքով Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդի պաշտոնում մնացող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի դեմ ստամբուլահայ համայնքի ներկայացուցիչները շարունակում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ստամբուլի հայկական եկեղեցիներում պատարագների ժամանակ Աթեշյանի դեմ բողոքի դրսևորումները տեղափոխվել են փողոցներ:

«Ակոս»-ի փոխանցմամբ՝ քաղաքի հայաշատ Քուրթուլուշ և Ֆերիքյոյ թաղամասերի բանուկ փողոցներում փակցվել են Աթեշյանի նկարով թռուցիկներ: Դրանց վրա նա պատկերված է սև փակված աչքերով:

Հայտնի է դարձել, որ ոստիկանությունն արդեն ուսումնասիրություն է սկսել՝ պարզելու թռուցիկները փակցնողների ինքնությունը: Իրավապահ մարմինների աշխատակիցները սկսել են ուսումնասիրել անգամ հարակից փողոցների տեսախցիկների ձայնագրությունները: Բացի այդ, որոշ հատվածներում ոստիկանությունն արդեն հեռացրել է այդ թռուցիկները:

Հայ փաստաբան Սեբու Ասլանգիլը դեպքի առնչությամբ հայտնել է, որ փողոցներում թռուցիկներ փակցնելը հանցանք չի համարվում: «Քանի դեռ այդ թռուցիկների բովանդակությունը որևէ հանցանք չի պարունակում, որևէ իրավական գործընթաց չի կարող սկսվել դրանց առնչությամբ: Միայն եթե լինի բողոքող կողմ, կյանքի համար վտանգի կամ սպառնալիքի հիմնավորմամբ ոստիկանությունը կարող է ուսումնասիրություն սկսել»,- հայտնել է նա:

Ստամբուլի նահանգապետարանը փետրվարի 5-ին ուշացած պատասխանել էր Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ ամիսներ առաջ հայկական կողմի ուղարկած դիմումին՝ հայտնելով, որ չի ճանաչում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին որպես պատրիարքական տեղապահ: Ստամբուլի փոխնահանգապետ Իսմայիլ Գյուլթեքինի կողմից ստորագրված նամակում նշվել է, որ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դեռևս ողջ է և հետևաբար չկան անհրաժեշտ պայմաններ նոր պատրիարքի ընտրության համար: Նույն հայտարարության մեջ ասվում էր, որ թուրքական իշխանությունները շարունակում են ճանաչել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին՝ որպես պատրիարքական փոխանորդ:

Այս հայտարարությունից հետո Պոլսո Հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովը փետրվարի 9-ին որոշում է կայացրել այն մասին, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի պաշտոնավարել որպես պատրիարքական փոխանորդ: Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, ով 2017 թվականի մարտի 15-ին Հոգևոր խորհրդի կողմից ընտրվել էր պատրիարքական տեղապահի պաշտոնում, հրաժարական է ներկայացրել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]