Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Ծանր ժամանակների բարձրագոչ ձայնը». Հայաստանի ֆրանսիական միջազգային դպրոցն այսուհետև կրում է ֆրանսիացի գրող Անատոլ Ֆրանսի անունը  

«Ծանր ժամանակների բարձրագոչ ձայնը». Հայաստանի ֆրանսիական միջազգային 
դպրոցն այսուհետև կրում է ֆրանսիացի գրող Անատոլ Ֆրանսի անունը

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում արդեն 10 տարի գործող ֆրանսիական միջազգային դպրոցն այսուհետև կրում է ֆրանսիացի հայտնի գրող, Նոբելյան մրցանակակիր Անատոլ Ֆրանսի անունը: Հայկական հարցի մեծ ջատագով և ֆրանս-հայկական բարեկամության խորհրդանիշ Անատոլ Ֆրանսի անունը կրող վահանակի բացումը կատարեցին այս օրերին Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարին առընթեր պետքարտուղար Ժան- Բատիստ Լըմուանը եւ Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Արարողությանը մասնակցում էին դպրոցի աշակերտները, աշխատակազմը:  Միջոցառմանը ներկա էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:

Ժան-Բատիստ Լըմուանն ընդգծեց, որ Անատոլ Ֆրանսը հայերի համար ծանր ժամանակների  բարձրագոչ ձայնն էր: «Գիտենք, թե որքան մեծ է եղել նրա ազդեցությունը հայ դատի պաշտպանության գործում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը նշեց, որ հայ-ֆրանսիական հարաբերությունների ամենակարեւոր առանձնահատկությունն այն է, որ երկուսը կապված են ոչ միայն ընթացիկ շահերով, այլև ընդհանուր աշխարհահայացքով:

«Այս դպրոցի անվանակոչումը Անատոլ Ֆրանսի անունով դրա վկայությունն է. մենք երախտագիտությամբ կարող ենք ասել, որ մեր ժողովրդի համար ծանր շրջանում հայերի կողքին էին նաեւ Ֆրանսիայի մտավորականները: Դա  շարունակությունն է դեռեւս 10-րդ դարում սկսված  համատեղ ճանապարհի, եւ այս ընթացքի գնահատումն է նաեւ Ֆրանկոֆոնիայի առաջիկա գագաթնաժողովը, որը կայանալու է Հայաստանում: Երեխաներին եմ ուզում դիմել եւ ասել, որ այնպես ենք անելու, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից անմիջապես հետո այս գեղեցիկ կրթօջախի գործունեությունը ծավալվի ավելի լայն պայմաններում, կարողանանք կրթական որակը էլ ավելի բարձրացնել»,-եզրափակեց նախարարը:

 

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]