Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պատվաստումներից հրաժարումների հետևանքով Հայաստանում ավելացել են կապույտ հազի դեպքերը

Պատվաստումներից հրաժարումների հետևանքով Հայաստանում ավելացել են 
կապույտ հազի դեպքերը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թիրախային խմբերում այս տարի առնվազն երկու տոկոսով պատվաստումների ցուցանիշի անկում է գրանցվել: Արդյունքում ավելացել են կապույտ հազի դեպքերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց՝ հիվանդների 80 տոկոսը չպատվաստվածներն են, մնացածը՝ թերի պատվաստվածները:

«Այս տարի կապույտ հազի գրեթե 7.5 անգամ աճ է գրանցվել նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ: Նախորդ տարի այս ժամանակում ունեցել ենք կապույտ հազի ընդամենը 4 հաստատված դեպք, այս տարի արդեն՝ 30: Հիվանդների 80 տոկոսը չպատվաստվածներ են, մնացածը՝ թերի պատվաստվածները: Նրանց 60 տոկոսը մինչև 1 տարեկան երեխաներն են՝ կապույտ հազի համար ամենախոցելի խումբը: Այս տարիքային խմբում հիվանդությունն ուղեկցվում է բարդություններով, իսկ եթե իմունային համակարգը լավ չի գործում, կարող են լինել վատթարագույն ելքեր»,-ասաց Սահակյանը:

Խոսելով վերջին շրջանում կապույտ հազից 2 ամսական երեխայի մահվան դեպքի մասին՝ Սահակյանը նշեց՝ երեխան պատվաստման տարիքի չի եղել, սակայն վարակվել էր 2 տարեկան 8 ամսական քրոջից, ով ևս պատվաստված չի եղել:

Մինչ 1 տարեկան երեխաների համար հիվանդության բարդություններ կարող են լինել թոքաբորբը, տրախիբրոնխիտը և այլն:

Կապույտ հազի նախանշաններից են հազը, ջերմության բարձրացումը, քթահոսությունը: Ժամանակի ընթացքում հազը դառնում է երկարատև, նոպայաձև, առաջանում է խեղդվելու զգացողություն: Սահակյանը խիստ կարևորեց հատկապես մինչ 1 տարեկան երեխաներին անպայման հիվանդանոցային պայմաններում բուժելը: Պահանջվում է երկարատև հակամանրէային բուժում: Անհարժեշտ է հետևել նաև սննդակարգի, օգտագործել չգրգռող ուտելիքներ:

«Կանխարգելումը միայն պատվաստումն է: Թերի պատվաստումը ևս համաճարակաբանության տեսակետից բացասական ազդեցություն է ունենում»,-նշեց Սահակյանը:

2018-ին թիրախային խմբերում բոլոր տեսակի պատվաստումներն իրականացվել են մոտ 92 տոկոսով՝ նախորդ տարվա 94-ի համեմատ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]