Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Շատ ազդեցիկ և զգացմունքային վայր է. Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին

Շատ ազդեցիկ և զգացմունքային վայր է. Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը հարգանքի 
տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանի գլխավորած պատվիրակությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ, որից հետո շրջայց կատարեց Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում, ծանոթացավ Հայոց ցեղասպանության մասին վկայող նյութերին:

Ժան-Բատիստ Լեմուանը նաև գրառում կատարեց Հայոց  ցեղասպանության թանգարանի հուշամատյանում: «Հիշատակի ամրապնդման հետ կապված այս նշանակալի աշխատանքը հիացմունքի է արժանի: Մենք պատմության հետ կապված նման աշխատանքի կարիք ունենք: Ֆրանսիան և ֆրանսիացիները կապված են հայ ժողովրդի այս պատմության հետ, ժողովուրդ, որն արյունով է վճարել: Պատմության ուժեղ դասերից ելնելով՝ միասին գրենք մեր՝ Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամության նոր պատմությունը»,- գրել է նա:

Լրագրողների հետ զրույցում Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարն ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը շատ ազդեցիկ, զգացմունքային վայր է, որտեղ զգացվում է պատմության և ողբերգության հետքը: «Հիշատակի նման վայրերը շատ կարևոր են, որպեսզի յուրաքանչյուր սերունդ իմանա, թե ինչ է տեղի ունեցել 1915-ին: Ֆրանսիան այս մասին հիշատակել ու ամրագրել է օրենքով, սակայն իրողությունները ցույց են տալիս, որ այս ուղղությամբ աշխատանքը երբեք չի ավարտվում: Ցեղասպանության ժխտման հարցով Հանրապետության նախագահը խոսել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ընթրիքի ժամանակ և շեշտել, որ պետք է աշխատել մի առաջարկի շուրջ, որով Հանրապետության օրացույցում Հայոց ցեղասպանության հիշատակման օրը ամրագրված կլինի»,- նշեց նա՝ մեջբերելով Էմանուել Մակրոնի խոսքը՝ հունվարի 30-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքի ընթացքում:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

Ֆրանսիայի խորհրդարանը 2001թ. հունվարի 29-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ: Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում (2016թ. հուլիսի 1-ին) և Սենատում (2016թ. հոկտեմբերի 14-ին)՝ պատգամավորների ձայների զգալի մեծամասնությամբ: Օրենսդիրների մոտ միասնական է մոտեցումը, որը Ֆրանսիայում պետք է պատժվեն մարդկության դեմ գործված բոլոր հանցանքները, այդ թվում՝ ցեղասպանությունները, պատերազմական հանցագործությունները, ստրկացումը և այլ ոճիրներ ժխտողները: Եվ չայած հանգամանքին, որ Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը հունվարի 26-ին քննության է առել և սահմանադրությանը հակասող է հայտարարել Հավասարության և քաղաքացիության մասին օրենքի այն հոդվածը, որը պատիժ էր սահմանում մարդկության դեմ գործված բոլոր հանցագործությունների, այդ թվում՝ ցեղասպանությունների ժխտման համար, փորձագետները կարծում են, որ որոշումը չի կարող ազդել Հայոց ցեղասպանության ժխտման պատժելիության վրա, քանի որ Սահմանադրությանը չհամապատասխանող հոդվածը ուղղակիորեն Հայոց ցեղասպանությանը չի վերաբերում: Ֆրանսիայի հայկական համայնքն էլ հայտարարում է, որ որոշումը հետ չի պահի հայկական համայնքին՝ Ցեղասպանության ժխտման քրեականացման պայքարից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]