1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Էմանուել Մակրոնի հետ Հայաստան կժամանի նաև ֆրանկոֆոն գործարարների պատվիրակություն

Էմանուել Մակրոնի հետ Հայաստան կժամանի նաև ֆրանկոֆոն գործարարների 
պատվիրակություն

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանն ընդգծում է, որ Հայաստանը և Ֆրանսիան մշտապես ունեցել են զարգացող հարաբերություններ և շեշտում, որ հիմա փորձում են դրանք ավելի առաջ տանել: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը նշեց, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Հայաստան կժամանի նաև ֆրանկոֆոն գործարարների պատվիրակությունը:

«Մեզ համար կարևոր է տնտեսական չափումը: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ, երբ նախագահ Մակրոնը պետական այց կատարի Հայաստան, նրա հետ ժամանելու է նաև ֆրանկոֆոն գործարարների պատվիրակությունը: Իմ այցի նպատակներից է, որ նախապատրաստեմ նաև այդ այցը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Ժան-Բատիստ Լեմուանը:

Նա նաև հավելեց, որ Հայաստան է այցելել ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ Ֆրանկոֆոնիային առնչվող հարցեր քննարկելու համար, մասնավորապես` կրթական և մշակութային ծրագրերի զարգացման առումով:

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանն Հայաստան է ժամանել երկօրյա այցով: Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարին կընդունի hանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։ Մարտի 30-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Ժան-Բատիստ Լեմուանի բանակցությունները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]