1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գերմանիայի Համբուրգ քաղաքում մեկնարկել է «Աշխարհի դասականները. Կովկաս- Հայաստան» համերգաշարը

Գերմանիայի Համբուրգ քաղաքում մեկնարկել է «Աշխարհի դասականները. Կովկաս-
Հայաստան» համերգաշարը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Համբուրգ քաղաքի «Elbphilharmonie» համերգասրահում Գերմանիայում ՀՀ դեսպանության, ՀՀ մշակույթի նախարարության և «Լույս» հիմնադրամի աջակցությամբ մարտի 28-ին բացվել է «Աշխարհի դասականները. Կովկաս-Հայաստան» համերգաշարը, որը շարունակվելու է մինչև ապրիլի 3-ը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «

Նորաբաց աշխարհահռչակ այս ֆիլհամոնիայում առաջին անգամ հայ երաժիշտները հնարավորություն ունեցան ներկայացնելու հայկական մշակույթը:

Բացման համերգով հանդես եկավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, և մենակատար Նարեկ Հախնազարյանը: Կայացավ նաև Էդվարդ Հայրապետյանի «Թավջութակի չորրորդ կոնցերտի» պրեմիերան:

Համերգաշարի շրջանակներում մենահամերգներով հանդես կգան դաշնակահարներ Տիգրան Համասյանը և Լիլիթ Գրիգորյանը, ինչպես նաև «Գյուրջիև» անսամբլը: Ծրագիրը կեզրափակվի հեղինակավոր «Գեղարդ» երգչախմբի կատարումներով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]