Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիան հեռու է եվրոպական արժեքներից. Հունաստանի պաշտպանության նախարար

Թուրքիան  հեռու է եվրոպական արժեքներից. Հունաստանի պաշտպանության 
նախարար

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսն արձանագրում է, որ Թուրքիան դեռ հեռու է եվրոպական արժեքներից: ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով մարտի 2-ին վատ եղանակային պայմանների պատճառով մոլորված և Թուրքիայի տարածքում հայտնված հույն զինծառայողներին լրտեսության մեջ մեղադրելու և կալանավորելու Թուրքիայի որոշմանը,  Հունաստանի ազգային պաշտպանության նախարարն ընդգծեց, որ Հունաստանը ցանկանում է եվրոպական արժեքներին մոտ Թուրքիա տեսնել, սակայն, դատելով Թուրքիայի նախագահի հայտարարություններից և այդ երկրի իշխանությունների որոշումներից, պարզ է դառնում, որ Թուրքիան ձգտում է դեպի անցյալ:

«Դատելով Էրդողանի հայտարարություններից և Թուրքիայի իշխանությունների որոշումներից՝ Անկարան դեպի անցյալն է ձգտում և մտադիր է Օսմանյան Կայսրություն ստեղծել: Սա հեռացնում է Թուրքիային եվրոպական արժեքներից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Կամենոսը:

Պանայոտիս Կամենոսը հարկ համարեց Թուրքիային հիշեցնել, որ նախկինում նման իմպերիալիստական փորձերը հաջողությամբ չեն պսակվել:

Մարտի 2-ին Հունաստանի զինված ուժերի 2 զինծառայող մոլորվել են և հայտնվել Թուրքիայի տարածքում: Զինծառայողները հերթապահել են Հունաստանի և Թուրքիայի միջև սահմանային գետ հանդիսացող Մարիցա գետի հատվածում,  եղանակային վատ պայմանների պատճառով մոլորվել են և հայտնվել թուրքական կողմում: Հունաստանի ԶՈւ զինծառայողներ, լեյտենանտ Անգելոս Միթրետոդիսը և ենթասպա Դիմիտրիս Կաուկլազիսը մեղադրվում են «ռազմական լրտեսության փորձի կատարման և ռազմական արգելված գոտի մուտք գործել» համար: Մարտի 27-ին Թուրքիայի վերաքննիչ քրեական դատարանը մերժել է թուրք-հունական սահմանները հատած 2 հույն զինծառայողին ազատ արձակելու վերաբերյալ նրանց փաստաբանների պահանջը: Հույն զինծառայողները շարունակելու են կալանավորված մնալ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]