Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

43-ամյա դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն ձեռք ձեռքի զբոսնել է իր 20-ամյա ընկերուհու հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեոյի անձնական կյանքը միշտ հանրության ուշադրության կենտրոնում է։ Նրան հաճախ նկատում են հայտնի մոդելների հետ։ Լեոնարդը ԴիԿապրիոն տարին սկսել է նոր հարաբերությամբ: Հոլիվուդյան դերասանը, ով ունեցել է բազմաթիվ ընկերուհիներ,այժմ հանդիպում է երիտասարդ արգենտինացի մոդել Կամիլայի հետ: Զույգը նախաճաշից հետո զբոսնում էր Վեսթ Հոլիվուդում, տեղեկացնում Է «Արմենպրես լայֆ»-ը՝ հղում անելով DailyMail-ին:

Կամիլայի մայրը` Լյուսիլան, ով 38 տարեկան է, հանդիպում է 77-ամյա  դերասան Ալ Պաչինոյի հետ: Ահա այս կապն էլ առիթ է հանդիսացել նրանց ծանոթության:

Դերասանը հայտնի է իր բազմաթիվ գաղտնի սիրային հարաբերություններով: Լեոն ժամանակին լուրջ հարաբերություններ է ունեցել բրազիլացի մոդել Ջիզել Բունդշենի,իսրայելցի մոդել Բար Ռաֆաելիի, դերասանուհի և ֆոտոմոդել Բլեյկ Լայվլիի, մոդել Էրին Հիթերսոնի, գերմանացի մոդել Թոնի Գարրնի հետ։ Սակայն Կամիլայի հետ հանրային զբոսանքը ապացուցում է, որ հարաբերությունները գնալով լրջանում են: Ըստ Us Weekly-ի նրանք եղել են հին ընկերներ:

Կամիլայի մոտ ընկերներն են Քենդալ Ջենները և Սոֆիա Ռիչին: Արգենտինացի մոդելը  նախկինում հարաբերություններ է ունեցել Ժոզե Պերեզի հետ:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ