1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հրազդանում ջերմոցային տնտեսություն կառուցելու նպատակով կներդրվի 10 մլրդ դրամ

Հրազդանում ջերմոցային տնտեսություն կառուցելու նպատակով կներդրվի 10 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում խոշոր ներդրումային ծրագրի իրականացման նպատակով հողերի միավորման գործընթացի իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ հնարավորություն կստեղծվի միավորելու շուրջ 30 հա մակերեսով առանձին հողակտորները, որոնց վրա կիրականացվի մոտ 10 մլրդ դրամ արժողությամբ ներդրումային ծրագիր:

«Կկառուցվի 30 հա մակերեսով ջերմոցային տնտեսություն, կստեղծվի ավելի քան 250 նոր աշխատատեղ, կավելացվեն համայնքի բյուջե մուծվող գույքահարկի և հողի հարկի մուտքերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Լոքյանը:

Մեկ այլ որոշմամբ էլ Արմավիրի մարզի Փարաքար համայնքում գտնվող նախկին դպրոցի շենքը կնվիրաբերվի համայնքին՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոն հիմնելու նպատակով: Ծրագրի համաձայն՝ համայնքը նախատեսվում է շենքում հիմնել ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոն՝ ստեղծելով մոտ 50 նոր աշխատատեղ, 3 տարվա ընթացքում իրականացնելով 50 մլն ՀՀ դրամի ներդրում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]