Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կեմերովոյի առեւտրի կենտրոնում 67 անհետ կորածներից երեքին ողջ են գտել

Կեմերովոյի առեւտրի կենտրոնում 67 անհետ կորածներից երեքին ողջ են գտել

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա առեւտրի կենտրոնի հրդեհի հետեւանքով երեք անհետ կորածներ ողջ են գտնվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Քննչական կոմիտեի (ՔԿ) պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:

«Հետաքննչական գործողությունների եւ 67 կորածների մասին հայտարարությունների ստուգման օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել Է, որ նրանցից երեքը ողջ մնացածների թվում են»,-«Ինտերֆաքս»-ին ասել Է Պետրենկոն:

Այսպիսով՝ ներկայում հետաքննությանը հայտարարություններ են ներկայացված առեւտրաժամանցյաին կենտրոնում հրդեհի հետեւանքով 64 մարդկանց անհետ կորելու եւ նույնքան անձանց զոհվելու վերաբերյալ: Մարտի 28-ին ՌԴ ԱԻՆ-ում հայտնել են, որ իշխանությունները տվյալներ չունեն Կեմերովոյի առեւտրի կենտրոնում հրդեհի հետեւանքով անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ. զոհերի ընդհանուր թիվը 64 Է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]