1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Գառնի» արգելոց թանգարանում զբոսաշրջիկին ուղղորդում է աուդիոգիդը  

«Գառնի» արգելոց թանգարանում զբոսաշրջիկին ուղղորդում է աուդիոգիդը

 

ԵՐԵՎԱՆ, 29, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գառնի» հեթանոսական տաճարի, Սուրբ Սիոն եկեղեցու, արքունական բաղնիքի, պալատական շինությունների և արգելոց-թանգարանի տարածքում գտնվող մյուս հուշարձանների այցելուներն այսուհետև դրանց պատմությանը կարող են ծանոթանալ նաև աուդիոգիդ սարքերի օգնությամբ:

«Բարև ձեզ, դուք գտնվում եք «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում»,-այսպես ողջունելով այցելուներին աուդիոգիդն «ուղղորդում է» նաև թանգարանի տարածքում տեղաշարժվելու, հետաքրքիր ու տպավորիչ բացատրություն լսելու հարցում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, վերջերս ներդրված նորամուծությունը դրական արձագանքի է արժանացել: Մեր մշակութային ժառանգության գոհարներից մեկը աուդիոգիդի միջոցով զբոսաշրջիկներին առայժմ ներկայացվում է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն: Աուդիոգիդեր առաջիկայում կներդրվեն նաև «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի այլ մասնաճյուղերում:

Սեղմելով համապատասխան սարքի թիվ 2 ստեղնը` այցելուն կարող է տեղեկություն ստանալ արգելոց-թանգարանի, թիվ 3-ը` տաճարի, թիվ 4-ը` պալատական շինությունների, թիվ 5-ը` արքունական բաղնիքի և թիվ 6-ը՝ Ս. Սիոն եկեղեցու մասին: 20 րոպե տևողությամբ հետաքրքիր բացատրությունն այցելուներին մտովի տեղափոխում է մեր պատմության ակունքները:

Տարեկան 350 000-ից ավելի այցելու ունեցող «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում սա միակ նորամուծությունը չէ: Սալիկապատվել է արգելոց-թանգարանի մուտքից դեպի տաճար տանող ճեմուղին: Այցելությունը հարմարավետ է դարձել նաև հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար, տեղադրվել են նոր նստարաններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]