Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հուլիս

Ասյա Խաչատրյանի գործով բացատրություններ են ներկայացրել ԱՀ ոստիկանության մի շարք ծառայողներ


ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ոստիկանությունը ձեռնամուխ է եղել բոլոր հանգամանքների ստուգմանն ու ընթացքավորմանը` կապված Երևան քաղաքի բնակիչ Ասյա Խաչատրյանի կողմից զանգվածային լրատվության միջոցներով տարածված այն պնդումների հետ, թե ոստիկանության ծառայողներն իր նկատմամբ հակաօրինական արարքներ են կատարել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեցին ԱՀ ոստիկանության մամլո ծառայությունից:

«Ծառայողական քննության շրջանակներում արդեն իսկ մանրամասն բացատրություններ են ներկայացրել ինչպես ոստիկանության մի շարք ծառայողներ, այնպես էլ միջադեպերի վերաբերյալ տեղեկություններ ունեցող քաղաքացիներ՝ իրենց նախաձեռնությամբ։ Արցախի Հանրապետության ոստիկանությունը հավաստիացնում է¸ որ կիրականացվի օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, և, քաղաքացի Ասյա Խաչատրյանի ներկայացրած հանգամանքների հաստատման դեպքում ԱՀ ոստիկանության՝ խախտում թույլ տված բոլոր ծառայողները օրենքի ողջ խստությամբ կենթարկվեն պատասխանատվության»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ գործի կապացությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հանձնարարականով և ոստիկանության պետ Կամո Աղաջանյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն¸ որի կատարումն իրականացնում է ԱՀ ոստիկանության ներքին անվտանգության ծառայությունը։ 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ