Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Facebook-ը դյուրացրել Է գաղտնիության նկատմամբ օգտատերերի հսկողությունը

Facebook-ը դյուրացրել Է գաղտնիության նկատմամբ օգտատերերի հսկողությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook ընկերությունը, որն ավելի վաղ հայտնվել Է անձնական տվյալների անօրինական հավաքման շուրջ սկանդալի կենտրոնում, հայտարարել Է մի շարք նորամուծությունների մասին, որոնք ուղղված են դրանց գաղտնիության նկատմամբ օգտատերերի հսկողության դյուրացմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ընկերության՝ մարտի 28-ին հրապարակված մամուլի տեղեկագրում: Ընկերությունը փոխել Է շարժական սարքերի կարգաբերումների մենյուն՝ դրանց որոնումը դարձնելով ավելի հարմար: «20 տարբեր Էկրանների վրա ցրված կարգաբերումների փոխարեն դրանք բոլորն այժմ հասանելի են մեկ տեղում: Մենք նաեւ վերացրել են հնացած կարգաբերումները, ուստի այժմ հասկանալի Է, թե հավելվածները որ տեղեկատվություն կարող են կամ չեն կարող մուտք ունենալ»,-ասված Է հաղորդագրության մեջ: Նաեւ սոցիալական ցանցում կհայտնվի նոր մենյու՝ մի քանի «արագագործ ստեղնների» հավաքանիով: «Դա մենյու Է, որտեղ դուք կարող եք ձեր տվյալները վերահսկել ընդամենը մի քանի ստեղնների սեղմումով՝ այն բանի հասկանալի բացատրություններով, թե ինչպես են աշխատում կառավարման մեր Էլեմենտները»,-ճշտվում Է մամուլի տեղեկագրում:

Նաեւ Facebook-ում կհայտնվի իրենց տվյալներ օգտատերերի մուտքի նոր գործիք (Access Your Information): «Access Your Information»-ը օգտատերերի այնպիսի տեղեկատվությունից օգտվելու եւ կառավարելու անվտանգ միջոց Է, ինչհիսին են՝ պոստերը, մյուս օգտատերերի արձագանքները, մեկնաբանությունները եւ այն, ինչ դուք փնտրում Էիք»,-հավելել են ընկերությունում:

Ընկերությունն ընթացիկ ամսում ավելի վաղ հայտնվել Է սկանդալի կենտրոնում: Դա տեղի Է ունեցել այն բանից հետո, երբ The New York Times թերթը հաղորդել Է, որ Մեծ Բրիտանիայի Cambridge Analytica ֆիրմային հաջողվել Է հավաքել Facebook սոցիալական ցանցի ավելի քան 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալները, որպեսզի ընտրողների քաղաքական գերադասությունների վերլուծության ալգորիթմ մշակի: Ինչպես հրատարակությանը պատմել են ընկերության նախկին աշխատակիցները, ստեղծված ալգորիթմը հեշտացրել Է քաղաքական գովազդի առաքումն օգտատերերին՝ նրանց ձայների վրա ազդելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]