Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը կտրուկ ավելացրել է գազի արտահանումը հեռավոր երկրներ

ԱՄՆ-ը կտրուկ ավելացրել է գազի արտահանումը հեռավոր երկրներ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017 թվականին ԱՄՆ-ը քառակի ավելացրել Է հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) արտահանումը՝ օրական 14,1 մլն խորանարդ մետրից հասցնելով 55 մլն խորանարդ մետրի: Դա հետեւում Է ամերիկյան Էներգետիկական տեղեկատվության վարչության (EIA) նյութերից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Արտասահմանյան մատակարարումներն ավելացել են արտահանական հզորությունների մեծացման շնորհիվ, նշում Է EIA-ն: Լուիզիանայում՝ Sabine Pass եւ Մերիլենդում՝ Cove Point նախագծերի գործարկման շնորհիվ հեղուկացված գազի արտահանման գծով Միացյալ Նահանգների հզորություններն աճել Է օրական մինչեւ 102 մլն խորանարդ մետր: Առաջիկա երկու տարում ԱՄՆ-ը պլանավորում Է գործի դնել եւս չորս նախագիծ:

Ամերիկյան ՀԲԳ-ի մոտավորապես 53 տոկոսն արտահանվել Է Մեքսիկա, Հարավային Կորեա եւ Չինաստան: Արտահանման ընդհանուր ծավալում Հարավային Կորեայի եւ Չինաստանի բաժինը կազմել Է համապատասխանաբար 18 տոկոս եւ 15 տոկոս: Եվրոպան անցյալ տարի դարձել Է ԱՄՆ-ից հեղուկացված գազի՝ մեծությամբ երրորդ ներմուծողը:

EIA-ի կանխատեսման համաձայն՝ մինչեւ 2020 թվականը Միացյալ Նահանգները կդառնա ՀԲԳ-ի՝ մեծությամբ երրորդ արտահանողը Ավստրալիայից եւ Կատարից հետո:

2017 թվականին ԱՄՆ-ը գործնականում կրկնապատկել Է նավթի արտահանումը՝ այն հասցնելով օրական 1,1 մլն բարելի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]