Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Նոր մշակույթ հաճախորդների սպասարկման ոլորտում. «Ռոստելեկոմ»-ը Հայաստանում սկսում է «Հեռախոսային սպասարկում» ծառայությունը

Նոր մշակույթ հաճախորդների սպասարկման ոլորտում. «Ռոստելեկոմ»-ը Հայաստանում 
սկսում է «Հեռախոսային սպասարկում» ծառայությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Ռոստելեկոմ»-ը Հայաստանում մարտի 26-ից գործարկել է «Հեռախոսային սպասարկում» ծառայությունն ինչպես նոր, այնպես էլ գործող ֆիզիկական անձ հանդիսացող բոլոր բաժանորդների համար։ 

Ընթացակարգը շատ պարզ է՝ ընկերության յուրաքանչյուր բաժանորդ զանգահարում է 060 46 00 00 հեռախոսահամարին (նախապես պայմանագիրը կնքելիս տրամադրած հեռախոսահամարից), անցնում է նույնականացման փուլն ու հնարավորություն ստանում մեկ զանգի միջոցով իրականացնելու մի շարք գործարքներ ՝ 

  • պայմանագրի վերակնքում,
  • սակագնային փաթեթի փոփոխություն,
  • հասցեի փոփոխություն,
  • ծառայության ավելացում/դադարեցում,
  • ներբնակարանային տեխնիկական սպասարկման ծառայության պատվերի գրանցում,
  • ծառայության ժամանակավոր կասեցում/ կասեցման դադարեցում,
  • այլ ծառայություններ:

«Գործարկել ենք մի ծառայություն, որը նորույթ է մեր շուկայում և լայնորեն կիրառվում է շատ զարգացած երկրներում: Ընդամենը մեկ հեռախոսազանգի միջոցով մեր բաժանորդը այսուհետ կարողանում է մի շարք գործարքներ իրականացնել պարզ ընթացակարգով՝ առանց այցելելու վաճառքի և սպասարկման սրահներ։ Սա բաժանորդների սպասարկման նոր մշակույթ է և արդեն իսկ գործարք իրականացրած բաժանորդների գոհունակությունը վկայում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք»,—նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։ 

«Հեռախոսային սպասարկում» ծառայությունը նախատեսված է ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում։ Բաժանորդները, զանգահարելով 060 46 00 00 հեռախոսահամարին և անցնելով նույնականացման փուլը, ավտոմատ կերպով միանում են համապատասխան մասնագետին և իրականացնում գործարքը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հեռախոսային սպասարկման ծառայությունը հասանելի է յուրաքանչյուր օր՝ ժամը 08։00-ից մինչև 24։00՝ բաժանորդներին հասանելի լինելով նրանց հարմար բոլոր ժամերին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]