Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վրացի գողերը Հունաստանում մինչեւ 200 բնակարան են կողոպտել

Վրացի գողերը Հունաստանում մինչեւ 200 բնակարան են կողոպտել

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աթենքում Վրաստանի չորս քաղաքացիներ են ձերբակալվել բնակարաններ կողոպտելու մեղադրանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 28-ին կայացած ճեպազրույցում հայտնել Է Վրաստանի ՆԳ նախարարության քրեական ոստիկանության պետ Մամուկա Չելիձեն: Նրա խոսքով՝ հույն գործընկերների հետ վրացական իրավապահ մարմինների եռամսյա համատեղ գործողության արդյունքում պարզվել Է, որ ձերբակալվածները մինչեւ 200 բնակարան են կողոպտել Հունաստանի տարածքում: «Բոլոր չորս անձանց տներում եւ ավտոմեքենաներում կատարված խուզարկությունների ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցները որպես իրեղեն ապացույցներ առգրավել են տարբեր տեսակի հրաձգային զենք, փող եւ գողացված առարկաներ»,-հայտարարել Է Չելիձեն:

Նա նշել Է, որ Հունաստանի օրենսդրության համաձայն, հանցագործներին մինչեւ 20 տարվա բանտային կալանք Է սպառնում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]