Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աշոտ Նավասարդյանի քաղաքական տեսակը մեզանում պակասում է. ՀՀԿ ներկայացուցիչները այցելեցին Եռաբլուր  

Աշոտ Նավասարդյանի քաղաքական տեսակը մեզանում պակասում է. ՀՀԿ 
ներկայացուցիչները այցելեցին Եռաբլուր

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչները այցելեցին Եռաբլուր և հարգանքի տուրք մատուցեցին ՀՀԿ հիմնադիր, հայ քաղաքական, պետական գործիչ Աշոտ Նավասարդյանի հիշատակին: Այսօր քաղաքական գործիչը կդառնար 68 տարեկան: Եռաբլուրում ՀՀԿ հիմնադրի շիրիմին ծաղիկներ խոնարհեցին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Աշոտ Նավասարդյանի հարազատները, ընկերները և այլք:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

Արմեն Աշոտյանը նշեց, որ այսօր Հայաստանը մեծապես կարիք ունի Աշոտ Նավասարդյանի նման  քաղաքական գործիչների:

«Իմ քաղաքական գործունեությունը նրա կենդանության օրոք չի եղել, մենք կուսակցություն ենք եկել նրա մահից հետո և նրան ճանաչել բացառապես իր ելույթներով, գործունեությամբ և կենսագրությամբ: Կարող եմ ասել, որ Աշոտ Նավասարդյանի քաղաքական տեսակը մեզանում պակասում է: Նրա քաղաքական արժևորումը չի սկսվում միայն կուսակցության հիմնադրմամբ և  առաջնորդությամբ և տանում է դեպի տոտալիտար համակարգի ժամանակահատվածում Հայաստանի ապագան տեսնելու իր ցանկությունը: Աշոտ Նավասարդյանի քաղաքական ժառանգության բյուրեղացումը մեզ համար այսօրվա պատասխանատվությունն է, որ ստանձնել է մեր կուսակցությունը երկրի հետագա զարգացման հարցում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:

Հարցին, թե արդյոք Աշոտ Նավասարդյանը ցանկանո՞ւմ էր տեսնել հենց նման կուսակցություն, Աշոտյանը պատասխանեց. «Վստահ եմ՝ նա մեր կատարած աշխատանքը և՛ գնահատելու, և՛ քննադատելու առիթներ կունենար: Այդուհանդերձ, նա հպարտ կլիներ, որ անկախ Հայաստանի առաջին կուսակցությունը այսօր քաղաքական կյանքի թիվ մեկ դերակատարն է և, ցավոք, քաղաքական բովանդակություն ստեղծող ուժերի մեջ եզակին»,-եզրափակեց Արմեն Աշոտյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]