Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերում կկատարվեն խելամիտ հարմարեցումներ

Հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերում կկատարվեն խելամիտ հարմարեցումներ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքով կապահովվի շինությունների, տրանսպորտային միջոցների, ինչպես նաև տեղեկատվության, հաղորդակցության և այլ ծառայությունների հասանելիություն և մատչելիություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 28-ին օրենքի նախագծի խորհրդարանական լսումներին այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը:

«Օրենքով հստակ սահմանված են տարբեր ոլորտներում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ուղղությամբ կոնկրետ գործողությունները: Ցավոք, կա կարծրատիպ՝ մատչելիություն ասելով հասկանում ենք բացառապես թեքահարթակներ, լայն դռներով վերելակներ և սենյակներ: Այս առումով ֆիզիկական միջավայրի մատչելիությունը տարանջատված է տեղեկատվական և հաղորդակցական մատչելիությունից: Նախագծում հստակ սահմանված է նաև այն գործիքակազմը, որի միջոցով ապահովվելու են այդ մատչելիությունն ու իրականացումը»,-ասաց Սաիյանը:

Ֆիզիկական միջավայրի մատչելիություն ապահովող ընդհանուր պահանջները, կանոնները սահմանելու է քաղաքաշինության ոլորտում պետական կառավարման լիազոր մարմինը, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց ներառմանը նպաստող տեղեկատվության և հաղորդակցության մատչելիությունն ապահով ընդհանուր պահանջները՝ կապի և տեղեկատվական ոլորտում համապատասխան մարմինները:

Օրենքում ամրագրված է, որ արդեն իսկ շահագործման հանձնված և համընդհանուր դիզայնի պահանջներին չբավարարող կամ հաշմանդամություն ունեցող անձանց համար խոչընդոտներ ունեցող շինություններում պետք է իրականացվեն հարմարեցումներ: «Հնարավոր չէ բոլոր շինությունները մեկ օրում դարձնել մատչելի, դրա համար շենքերը հնարավորինս կենթարկվեն խելամիտ հարմարեցումների: Տրանսպորտային համակարգի հետ կապված ևս նախատեսվում է համապատասխան հարմարեցման ծրագրի մշակում և իրականացում: Նախատեսվում է, որ տրանսպորտային ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար կսահմանվի նվազագույն տրանսպորտային միջոցների քանակ, որոնք պետք է մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար»,-ասաց նախարարի տեղակալը:

Օրենքում առկա կարևոր հանգամանք է նաև մոնիտորինգի համակարգը: Կիրականացվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման համար մատչելի պայմանների և հավասար հնարավորություններ ապահովելու ուղղությամբ իրականացվող միջոցառումների մշտադիտարկում: Այն պետք է կատարի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]