Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության օրինագիծը կապահովի սոցիալական ներառման մատչելի պայմաններ. ՄԻՊ

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության օրինագիծը 
կապահովի սոցիալական ներառման մատչելի պայմաններ. ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշմանդամություն ունեցող անձանց համար միջավայրի մատչելիությունը Հայաստանում հաճախ սահմանափակվում է միայն թեքահարթակների առկայությամբ: «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքով նախադրյալներ կստեղծվեն նրանց սոցիալական ներառման առումով մատչելի պայմանների և հավասար հնարավորությունների ապահովման համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրենքի նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Հաշմանդամություն ունեցող անձինք առօրյա կյանքում բազմիցս խնդիրների են առնչվում իրենց իրավունքների իրացման, սոցիալական ներառման և անկախ կյանք վարելու հարցերում: Սա պայմանավորված է հասարակությունում առկա կարծրատիպերով, ոչ լիարժեք օրենսդրական կարգավորմամբ, ինչպես նաև միջավայրի անհարմարություններով: Նրանք չեն դիտվում որպես իրավունքի լրիվ կրողներ, հասարակության լիիրավ անդամներ: Հաշմանդանություն ունեցող անձանց համար հարմարեցված չէ շրջակա միջավայրը՝ ճանապարհներ, շենքեր: Հաճախ ֆիզիկական միջավայրի մատչելիությունը սահմանափակվում է  միայն թեքահարթակների առկայությամբ: Հաշվի չեն առնված հաշմանդամության բոլոր տեսակները: Խնդիրը նկատելի է հատկապես մարզերում»,-ասաց Թաթոյանը:

Նրա կարծիքով՝ տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար անհրաժեշտ է հարմարեցնել տրասնպորտային միջոցները: Պետք է լինեն ավտոբուսի կանգառների համար նախատեսված կոճակներ, որոնք կարող են օգտակար լինել խոսքի դժվարություն ունեցող անձանց համար:  Ապահովված չեն նաև կրթություն ստանալու համար անհրաժեշտ պայմանները: Թաթոյանը նկատեց՝  նույնիսկ ներառական կրթություն իրականացնող դպրոցների շենքային պայմանները հարմարեցված չեն: Բարձրագույն կրթության իրավունքի իրացման հարցում ևս խոչընդոտներ կան: Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները վկայում են այն մասին, որ առկա են խնդիրներ նաև հաշմանդամության խմբերի սահմանման հարցում: «Հետևաբար, կարևորում ենք հաշմանդամություն ունեցող անձանց համար օրենքի ընդունումը: Կարծում եմ՝ նախադրյալներ կստեղծվեն հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար մատչելի պայմանների և հավասար հնարավորությունների ապահովման, նրանց իրավունքների պաշտպանման մոնիտորինգային մեխանիզմների ստեղծման համար»,-նշեց ՄԻՊ-ն ու հավելեց ՝ որոշումների կայացմանն անհրաժեշտ է մասնակից դարձնել նաև հաշմանդամություն ունեցող անձանց, շահագրգիռ կազմակերպություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am