1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մինչ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքի ընդունումը հաշվի կառնվեն բոլոր դիտարկումները

Մինչ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքի ընդունումը 
հաշվի կառնվեն բոլոր դիտարկումները

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքն ընդունելուց առաջ պատասխանատու կողմերը հաշվի կառնեն բոլոր դիտարկումներն ու հարցադրումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 28-ին ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ օրենքի նախագծի խորհրդարանական լսումներին այս մասին ասացին պատասխանատու կողմերը:

«Այս նախագիծը դեռ 2015-2016 թթ. քննարկվել է ԱԺ-ում:           Քվորումի բացակայության պատճառով չի ընդունվել: Այս Ազգային ժողովում օրենքը գտնվում է շուրջ մեկ տարի: Քննարկվել է հինգ անգամ թե՛ մասնագիտական, թե՛ քաղաքական սկզբունքներից ելնելով: Նախագիծն ընդունվել է  առաջին ընթերցմամբ: Այս լսումներից հետո օրենքը պետք է ուղարկվի Ազգային ժողով` երկրորդ ընթերցման»,-ասաց ՀՀ ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Նրա փաստմամբ՝ խորհրդարանական լսումները կատարվում են Ազգային ժողովից դուրս, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք ևս կարողանան մասնակցել իրենց հարմարեցված պայմաններում: Հակոբյանը կարևորեց օրենքի ընդունումից առաջ բոլորի կարծիքները լսելը, քանի որ խնդիրը ողջ հասարակությանն է: Նա առաջարկեց նաև «Ագաթ» կազմակերպությանը հավաքել հայտեր, թե ովքեր են ուզում մասնակցել ԱԺ նիստին նախագծի երկրորդ ընթերցման համար:

«Ագաթ» ՀԿ-ն խորհրդարանական լսումներին հրավիրել էր նաև ամերիկացի փորձագետի՝ լսումներին մասնակցելու և կարծիք հայտնելու:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ողջունեց նախագծի խորհրդարանական լսումներ կազմակերպելը: «Վերջնական նախագիծն ընդունելուց առաջ պետք է վստահ լինենք, որ բոլոր դիտարկումները, հարցադրումները հաշվի են առնվել: Երկու տարի ակտիվ քննարկումներ են ընթանում նախագծի շուրջ՝ թե պետական մարմինների, թե ՄԻՊ-ի և թե հասարակական ու միջազգային կազմակերպությունների հետ: Առաջին ընթերցմամբ ունենք նախագիծ, որը, մեր կարծիքով, լուծում է տալիս գրեթե բոլոր հուզող խնդիրներին: Պատրաստ ենք քննարկել նաև բոլոր առաջարկները»,-ասաց նա ու հավելեց՝անհրաժեշտ է որոշել առաջնահերթ խնդիրները, որոնց պետք է լուծում տալ:

Նախարարի կարծիքով՝ նախագիծն ունի գործիքակազմ, որը հավասար հնարավորություններ կստեղծի բոլորի համար: Նախագծով տրված են նաև համալիր տարեկան ծրագրի գաղափարները, որոնք յուրաքանչյուր տարի շահագրգիռ կողմերի քննարկմամբ ներկայացվելու են ԱԺ և ներառվելու են պետական բյուջեում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]