Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լևոն Մկրտչյանը հանդիպել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահի հետ

Լևոն Մկրտչյանը հանդիպել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահի 
հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգեևի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտության բնագավառում երկու երկրների համագործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: Ներկայացնելով Հայաստանում ընթացող գիտության ոլորտի բարեփոխումները՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ Հայաստանն անդամակցում է Եվրոպական միության գիտության և նորարարությունների «Հորիզոն2020» ծրագրին, որը ԵՄ գիտական դրամաշնորհներից օգտվելու լայն հնարավորություններ է բացում: Որպես արդյունավետ մոդել նախատեսվում է ստեղծելգիտական կլաստերներ, որտեղ համալսարանները, գիտական ինստիտուտները և գործարար ոլորտն աշխատելու են համատեղ՝ ստեղծելով փոխշահավետ համագործակցության հարթակ: ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է հատկապես ուսանողների շարժունության ապահովման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ կստեղծվեն անհրաժեշտ պայմանները, որպեսզի ուսանողները կարողանան կրեդիտներ ձեռք բերել նաև գիտահետազոտական ինստիտուտներում:

Գիտության ոլորտի առաջիկա բարեփոխումների շրջանակում Լևոն Մկրտչյանն առանձնացրել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի զարագացումը` հատկապես միջուկային և փոքր մասնիկների ֆիզիկայի ուղղությամբ: Կողմերը պատրաստակամություն են հայտնել իրականացնել համատեղ գիտատեխնիկական նախագծեր, այդ համատեքստում դիտարկելով ՌԴ կառավարությանն առընթեր Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի հետ համագործակցության հնարավորությունը: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգեևը շեշտել է, որ Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների պահպանումն ու համագործակցության ամրապմդումը ռուսական կողմի հետաքրքրության շրջանակում է: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև թեկնածուական և դոկտորական ատենախոսության պաշտպանության, մասնագիտական կուրսեր և դասախոսություններ վարելու համար կազմակերպել անվանի գիտնականների փոխադարձ այցեր: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև գիտության ոլորտում նորարարության և տեխնոլոգիաների համագործակցությանն առնչվող այլ հարցեր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]