Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հաշմանդամություն ունեցող անձանց ուղղված միջոցառումները դրական արդյունք են տալիս

Հաշմանդամություն ունեցող անձանց ուղղված միջոցառումները դրական արդյունք են 
տալիս

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տարբեր միջոցառումներ կազմակերպելով հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ Երևանի քաղաքապետարանը նպատակ ունի նրանց լիարժեք ձևով ինտեգրել հասարակությունում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանն ընդգծեց, որ կազմակերպված միջոցառումների ժամանակ հնարավորինս փորձում են հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավել կազմակերպչական աշխատանքներին և մասնակից դարձնել այդ ամենին։

 «Մենք «Ունիսոն» ՀԿ-ի հետ աշխատում ենք տարբեր ծրագրերով, որոնցից մեկը մշտական բնույթ է կրում։ Էրեբունի-Երևանի տոնակատարությունների ժամանակ հրավիրում ենք «Ունիսոն»-ին, որն իր «Փարոս» երգչախմբով մասնակցում է միջոցառումներին։ Նպատակն այն է, որպեսզի նրանք ոչ միայն հյուր լինեն, այլև կազմակերպիչ, քանի որ դա շատ կարևոր է, երբ նրանք ներգրավված են լինում քաղաքում իրականացվող հանդիսություններին»,- ասաց Մերթարջյանը և հավելեց, որ «Ունիսոն» ՀԿ-ի շահառուները մասնակցում են նաև շաբաթօրյակներին և ծառատունկերին։

Քաղաքապետարանը ծրագիր է իրականացնում նաև «Փյունիկ» միության հետ՝ կազմակերպվում են 4 օր տևողությամբ ճամբարներ հաշմանդամություն ունեցող 100 երեխայի համար։ Զուգահեռաբար տարբեր ուղղվածության դասընթացներ են իրականացվում նրանց ծնողների հետ։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալն ընդգծեց, որ կենդանաբանական այգում և Հաղթանակի զբոսայգում նույնպես միջոցառումներ են իրականացվում, որոնցից կարողանում են օգտվել հաշմանդամություն ունեցող երեխաները։

Գեղեցիկ արվեստների ակադեմիայի հետ Երևանի քաղաքապետարանը համագործակցում է և դրա շրջանակում կազմակերպում հաշմանդամություն ունեցող 12 սանի ուսանողական վարձի փոխհատուցում։

«Այնտեղ սովորում են և՛ լսողության, և՛ հենաշարժողական որոշակի խնդիրներ ունեցող ուսանողներ։ 2017 թվականին Հայաստանում անցկացվող մրցույթներից մեկում այդ ուսանողներից մեկն առաջին տեղն էր գրավել։ Այստեղ էլ բավականին լուրջ առաջընթաց ունենք և այդ բուհի ներկայացուցիչները 2017 թվականի վերջին մասնակցել են նաև Ռուսաստանում տեղի ունեցած դիզայներական միջազգային մրցույթին՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։ Այս ծրագրով մենք փորձում ենք խրախուսել նրանց և լավ մասնագետներ ունենալ»,- եզրափակեց Սամվել Մերթարջյանը։

Նրա խոսքով՝ միջոցառումները նպաստում են հաշմանդամություն ունեցող անձանց ավելի հեշտ ու լիարժեք հասարակություն ինտեգրելուն և վաղվա օրը նրանց համար ավելի տեսանելի դարձնելուն։

Լիլիթ Դեմուրյան

 

 

 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]