Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հավակնորդների մրցաշարում հաղթելը երազանքի իրականցում էր. Ֆաբիանու Կարուանա

Հավակնորդների մրցաշարում հաղթելը երազանքի իրականցում էր. Ֆաբիանու Կարուանա

ԲԵՌԼԻՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի հաղթող Ֆաբիանու Կարուանան այս մրցաշարում հաղթելը երազանքի իրականացում է համարում:

«Աշխարհի չեմպիոնի համար մրցախաղը դեռ բավականին հեռու է, բայց ես պատրաստվում եմ լուրջ նախապատրաստվել, սակայն հիմա նույնիսկ չեմ էլ մտածում այդ մասին: Ինձ համար երազանքի պես բան է հաղթել աշխարհի չեմպիոնի մրցախաղում, սակայն սա երազանքի իրականում էր: Հավակնորդների մրցաշարում հաղթելը երազանքի իրականցում էր: Եթե մրցաշարի մեկնարկից առաջ ինձ ասեիք, թե կհաղթեմ այսպես, ապա ես չէի հավատա: Սակայն առավել հաջող ստացվեց ամեն ինչ, քան ես սպասում էի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց իտալական արմատներով ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստերը:

Կարուանայի խոսքով՝ ինքը իհարկե գիտի ԱՄՆ ներկայացնող բոլոր աշխարհահռչակ շախմատիստներին. «Ես շատ եմ կարևորում, որ անցալի հայտնի շախմատիստների պարտիաներին ծանոթանալը: Ոչ միայն շախմատ սովորելու համար, այլ նաև շախմատի պատմությունն իմանալու համար»,-ասաց շախմատիստը:

Անդրադառնալով Մագնուս Կարլսենի դեմ նոյեմբերին կայանալիք մրցաշարին Կարուանա կես կատակ, կես լուրջ ասաց, որ գուցե նորվեգացին արդեն անհանգստանում է:

ԱՄՆ ներկայացուցիչը հավակնորդների մրցաշարի ընթացքում տոնեց 5 հաղթանակ, մեկ պարտիա տանուլ տվեց, իսկ 8 խաղում կիսեց միավորը: Նա 14 հնարավորից հավաքեց 9 միավոր և հաղթանակ տոնեց:

Կարուանան իրավունք ստացավ մրցամարտ անցկացնելու աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:

Վարվառա Հայրապետյան

Բեռլին, Գերմանիա

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am