Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երգչուհի Լիանան բարդ վիրահատության է ենթարկվել

Երգչուհի Լիանան բարդ վիրահատության է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Լիանան օրեր առաջ ենթարկվել է երիկամի վիրահատության: «Արմենպրես լայֆ»-ի հետ զրույցում երգչուհին նշեց, որ բարդ վիրահատություն է տարել: Այս պահին նա տանն է եւ իրեն լավ է զգում:

«Երիկամիս մեջ քար կար: Երկու ժամ է տեւել վիրահատությունը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ուռոլոգիայի կլինիկայի ղեկավար Սերգեյ Ֆանարջյանին, Սերոբ Միքայելյանին, Սիմոն Մկրտչյանին եւ Էրեբունի բժշկական կենտրոնի աշխատակիցներին իրենց հոգատարության եւ վերաբերմունքի համար: Հպարտ եմ ու երջանիկ, որ ունենք նրանց նման մասնագետներ: Մտածում էի` մահանում եմ, բայց նրանց ուշադրությունը ոտքի կանգնեցրեց ինձ: Նրանց նման մարդիկ շատ քիչ կան, որ հոգատար են: Անգամ, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո անընդհատ զանգում են եւ հետաքրքվում` արդյոք ջերմությունս չի բարձրացել եւ այլն»,- ասաց Լիանան:

Երգչուհին նշեց, որ երիկամներում քարն առաջացել է դեռ այն ժամանակ, երբ կարճ ժամանակում 25 կգ նիհարել է: «Սովորաբար, երիկամային քարն առաջանում է նյութափոխանակության խանգարման հետեւանքով: Դեռ երեխաս չէր ծնվել, որ փորձեցի 4-ից 5 ամսում նիհարել: Դրանից հետո էլ նորից քաշս նվազեցրել եմ, բայց ավելի երկար ժամանակ է ինձանից պահանջվել: Այդ ընթացքում իմացել եմ, որ երիկամիս մեջ քար կա եւ անընդհատ հակաբորբոքային էի խմում: Վերջին շրջանում ինձ շատ վատ էի զգում: Չէի կարողանում գնալ մարզասրահ, լողի, բեմում էլ 15 րոպեից ավելի չէի կարողանում մնալ: Անտանելի էր ցավը մինչեւ գնացի հիվանդանոց»,- ավելացրեց երգչուհին:

Բժիշկները Լիանային խորհուրդ են տվել հետեւել սննդակարգին եւ շատ հեղուկ խմել: «Եթե օրգանիզմդ ունի նյութափոխանակության խնդիր, երիկամային քարը նորից կառաջանա: Հիմա պետք է ուտեմ ամեն ինչ, բայց քիչ-քիչ: Դա ինձ համար ապրելակերպ պետք է դարձնեմ: Հիմա իմ խնդիրն է հետեւել առողջությանս եւ պարբերաբար ստուգման գնալ: Պետք է հեղուկ շատ օգտագործեմ եւ շարժման մեջ լինեմ»,- եզրափակեց երգչուհին: 

Մելինե Տոնոյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]