Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանի տեխնոլոգիական ոլորտն իր ներկայությունը կընդլայնի Եվրոպայում, Ռուսաստանում

Հայաստանի տեխնոլոգիական ոլորտն իր ներկայությունը կընդլայնի Եվրոպայում, 
Ռուսաստանում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տեխնոլոգիական ոլորտն ամենից շատ տարածված է ԱՄՆ-ում: Թվերը փաստում են, որ ծառայությունների գրեթե 35 տոկոսն իրականացվում է ԱՄՆ-ում: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանը:

«Այսօր փորձ է կատարվում ԱՄՆ-ից դուրս դիտարկել եվրոպական, ռուսական շուկան: Այդ համատեքստում շատ կարևորում ենք տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսներին մասնակցելու հարցը: Փորձելու ենք խթանել, որ միջազգային ցուցահանդեսներին մասնակցություն լինի նաև ԱՄՆ-ից դուրս»,-ասաց Ամալյա Եղոյանը:

Լրագրողների այն դիտարկմանը, թե ոլորտի արտադրանքի, լուծումների մեծ մասն արտահանվում է, իսկ Հայաստանում քիչ է օգտագործվում, Ամալյա Եղոյանը նշեց, որ այս հարցն իրենց ուշադրության կենտրոնում է:

«Բազմիցս ասվել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաները չեն կարող առանձնացված լինել այլ ոլորտներից: Ինչպես մեր նախագահն է շեշտում, տեխնոլոգիական լուծումները պետք է կիրառենք տնտեսության հզորացման գործում: Մեզ համար շատ կարևոր է, որ տեխնոլոգիական լուծումներն օգտագործվեն Հայաստանում: Մանավանդ, որ ունենք զարգացած ոլորտներ, որտեղ կարող ենք այդ լուծումները ներդնել` տեքստիլ, գինեգործություն: Առաջիկա օրերին հանդիպելու եմ սկսնակ ընկերությունների հետ, քննարկելու ենք, թե ինչ մոդել մշակենք, որ այլ ոլորտների ներկայացուցիչների կողմից լուծումները գնահատվեն, և ցանկանան դրանք օգտագործել»,-ասաց նա: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]