Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ցուկերբերգը հրաժարվել է ներկայանալ ՄԹ խորհրդարան և պատասխանել Facebook-ից տվյալների արտահոսքի մասին հարցերին

Ցուկերբերգը հրաժարվել է ներկայանալ ՄԹ խորհրդարան և պատասխանել Facebook-ից 
տվյալների արտահոսքի մասին հարցերին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը մերժել է Միացյալ Թագավորության խորհրդարանի պահանջը՝ օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի վերաբերյալ պատասխանելու ՄԹ պատգամավորների հարցերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է բրիտանական The Independent-ը:

Ցուկերբերգը փոխարենը Միացյալ Թագավորության խորհրդարան կուղարկի իր տեղակալներից մեկին:

Ներկայանալու համար անձամբ Facebook-ի ղեկավարին հարցում էր ուղարկել բրիտանական խորհրդարանի թվային, մշակութային, մեդիայի և սպորտային հարցերով հանձնաժողովի ղեկավար Դամիան Քոլինզը՝ հայտնելով, որ հարցմանը պետք է պատասխան տրվի մինչև մարտի 26-ը:

Facebook-ից պատասխան նամակում հայտնել են, որ քննարկմանը կմասնակցեն ընկերության այլ ներկայացուցիչներ, իսկ Ցուկերբերգը չի ներկայանա: Թե որն է պատճառը, որ նա չի կարողանա անձամբ պատասխանել պատգամավորների հարցերին, հայտնի չէ:

Մարկ Ցուկերբերգը վերջերս շարունակաբար քննադատությունների է ենթարկվում այն բանի համար, որ խուսափում է հրապարակայնորեն խոսել Cambridge Analytica ընկերության կողմից սոցիալական ցանցի օգտատերերի տվյալներն ապօրինի հավաքագրելու վերաբերյալ:

2018 թվականի մարտի կեսերին բրիտանական ու ամերիկյան լրատվամիջոցները հրապարակեցին հետաքննություն Cambridge Analytica ընկերության վերաբերյալ, որը սոցցանցի շուրջ 50 մլն օգտատերերի տվյալները հավաքել էր քաղաքական գովազդում օգտագործելու նպատակով: Մասնավորապես, ընկերությունն ԱՄՆ-ում համագործակցել էր նախագահական պայքարի մեջ մտած հանրապետական թեկնածուներ Թեդ Քրուզի և գործող նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբերի հետ:

Ցուկերբերգը խոստովանել է տվյալների արտահոսքի փաստը: Նրա խոսքով՝ իրենք դեռ 2015 թվականին պահանջել են Cambridge Analytica-ից ջնջել հավաքած տվյալները, սակայն հետևողական չեն եղել տեսնելու, որ իրենց պահանջը կատարվել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]