Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը գերբարձր հաճախության զենք Է փորձարկել

ԱՄՆ-ը գերբարձր հաճախության զենք Է փորձարկել

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Raytheon զենք արտադրող ընկերությունն Օկլահոմայի զինափորձարանում փորձարկել Է միկրոալիքային HPM (High powered microwave) եւ լազերային HEL (High-energy laser) թնդանոթները: Ընկերությունը ցուցադրել Է այն համակարգերի գործողությունը, որոնք հեռավորության վրա, ընդհանուր առմամբ, վնասազերծել են 45 անօդաչու թռչող ապարատ եւ 6 ցամաքային ական, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Popular Mechanics-ին:

Ինչպես նշել են Raytheon-ում, HPM համակարգն ի տարբերություն HEL-ի, մեկ անգամով շարքից հանում Է 2 – 3 անօդաչու: Հեռանկարում զինվորական ինժեներները պլանավորում են կատարելագործել այս համալիրները, ինչը թույլ կտա կատարել հակառակորդի թռչող արկերի հեռավորական պայթեցում անմիջականորեն օդում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]