Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թրամփի վարկանիշը հասել Է վերջին 11 ամսվա ամենաբարձր ցուցանիշին. CNN

Թրամփի վարկանիշը հասել Է վերջին 11 ամսվա ամենաբարձր ցուցանիշին. CNN

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին աջակցության մակարդակը վերջին մեկ ամսում աճել Է 7 տոկոսային կետով՝ հասնելով 42 տոկոսի նշագծին, ինչը հանրապետականի ամենաբարձր ցուցանիշն Է դարձել վերջին 11 ամսվա ընթացքում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, վկայում են CNN հեռուստաընկերության կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են մարտի 26-ին:

Ընդհանուր առմամբ, հարցվածների 42 տոկոսը հավանություն Է տալիս այն բանին, թե պետության ղեկավարն ինչպես Է կատարում իր պարտականություններն այն դեպքում, երբ 54 տոկոսը դժգոհ Է մնում նրա աշխատանքից: Փետրվարին անցկացված համանման հետազոտության համեմատությամբ, ցուցանիշներն ավելացել են 7 տոկոսային կետով՝ հանրապետականների շրջանում՝ 80 տոկոսից մինչեւ 86 տոկոս, անկախների շրջանում՝ 35 տոկոսից մինչեւ 41 տոկոս:

Չնայած այն բանին, որ Թրամփին աջակցության մակարդակն ամենացածրն Է նրա նախորդների շարքում, առաջին նախագահական ժամկետի այս փուլում նա Բարաք Օբամայից եւ Ռոնալդ Ռեյգանից հետ Է մնում ընդամենը 4 տոկոսային կետով, նշում Է CNN-ը: Հարցվածներն առավել դրական են արտահայտվում ԱՄՆ-ի ղեկավարի տնտեսական քաղաքականության մասին. 48 տոկոսը հավանություն Է տալիս դրան, իսկ 45 տոկոսը դժգոհ Է դրանից: Դրա հետ մեկտեղ առեւտրի հարցում նախագահի գործողություններից դժգոհողներն ավելի շատ են. 50 տոկոսը դեմ Է, իսկ 38 տոկոսը՝ կողմ:

Թրամփի արտաքին քաղաքականությանը հավանություն Է տալիս ամերիկացիների 39 տոկոսը, 53 տոկոսը բացասաբար Է արտահայտվում դրա մասին: ԱՄՆ-ի քաղաքացիների 47 տոկոսը գտնում Է, որ հանրապետականը բավականաչափ կոշտ չի գործում Ռուսաստանի նկատմամբ այն դեպքում, երբ հակառակ կարծիքին Է հարցվածների 41 տոկոսը:

Մարտի 22-25-ին անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել են հազարից ավելի ամերիկացիներ: Վիճակագրական անճշտությունը կազմում Է 3,7 տոկոս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]