Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վերջին՝ ոչինչ չորոշող պարտիայում Արոնյանը կմրցի Սոյի հետ. հավակնորդների մրցաշար

Վերջին՝ ոչինչ չորոշող պարտիայում Արոնյանը կմրցի Սոյի հետ. հավակնորդների 
մրցաշար

ԲԵՌԼԻՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի հավակնորդների մրցաշարը մոտենում է ավարտին և վերջին՝ 14-րդ տուրում, հայկական շախմատի առաջատարը կմրցի նախավերջին տեղում ընթացող Ուեսլի Սոյի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արոնյանը կխաղա սպիտակ խաղաքարերով: Մյուս պարտիաներում միանձնյա առաջատար Ֆաբիանու Կարուանան սև խաղաքարերով ուժերը կչափի Ալեքսանդր Գրիշչուկի, երկրորդ տեղում ընթացող Սերգեյ Կարյակինը՝ Դին Լիժենի, իսկ Շահրիյար Մամեդյարովը՝ Կրամնիկի:

Դրամատիկ 13-րդ տուրից հետո 8 միավորով մրցաշարի աղյուսակի առաջատարը մնում է ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանան: 7,5-ական միավոր ունեն Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան) և Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան): 7 միավորով ունի չին Դին Լիժենը, 6,5՝  Ալեքսանդր Գրիշչուկը, 6՝ Վլադիմիր Կրամնիկը, 5,5՝ Ուեսլի Սոն և վերջին տեղում  Լևոն Արոնյանն է ընդամենը 4 միավորով:

14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]