Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուներին

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի 
հոգաբարձուներին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մարտի 26-ին ընդունեց «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի («ՋԱՀ») խորհրդի նախագահ Սոս Սահակյանին,  խորհրդի անդամներ, գործարար Մնացական Գասպարյանին (Մոսկվա), գործարար Աղասի Սահակյանին (Սանկտ-Պետերբուրգ), բարերար Քաջիկ Նուրիջանյանին (Երևան), գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանին, գործադիր տնօրենի իրավական և ֆինանսական հարցերով տեղակալ Սամվել Մկոյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարությունից, ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորեց նրանց ազգանվեր և հայապահպան գործունեությունը, նախանձախնդիր վերաբերմունքը Ջավախքի համայնքային, մշակութային, կրթական հարցերի լուծմանը: Նախարարը պատվոգրեր հանձնեց Աղասի Սահակյանին,  Մնացական Գասպարյանին և Աշոտ Հակոբյանին՝ Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի նահանգների հայ համայնքների հասարակական կյանքի զարգացման և հայ-վրացական համագործակցության սերտացմանն ուղղված ծրագրերի իրականացմանն ակտիվ մասնակցելու համար:

Քննարկվեցին  համայնքի առջև ծառացած խնդիրները, մարտահրավերները, անդրադարձ կատարվեց դպրոցներում նոր տեխնոլոգիական ծրագրերի ներդրման հնարավորությանը:

Հյուրերը շնորհակալություն հայտնեցին արդյունավետ հանդիպման համար, նախարարին ներկայացրին իրականացրած աշխատանքները, հետագա ծրագրերը, պատրաստակամություն հայտնեցին ավելի սերտ համագործակցել Սփյուռքի նախարարության հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]