Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դպրոցականները ձեռնամարտի և դեֆիլեյի ցուցադրությամբ նշեցին Արամ Մանուկյանի ծննդյան 139-ամյակը

Դպրոցականները ձեռնամարտի և դեֆիլեյի ցուցադրությամբ նշեցին Արամ Մանուկյանի 
ծննդյան 139-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված  դպրոցում ապրիլի 24-ին տեղի ունեցավ  Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի ծննդյան 139-ամյակին նվիրված տոնական միջոցառում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառման շրջանակներում վարժարանի սաները բեմականացման միջոցով ներկայացրեցին Արամ Մանուկյանի կյանքի ու գործունեության նշանակալի դրվագները, հանդես եկան ազգագրական երգերով ու պարերով:

«Հիրավի բազում են եղել մարդիկ, որոնց աշխատանքը, գործը մեծ դեր է կատարել Հայաստանի Հանրապետության կազմավորման գործում, ազգային ազատագրական պայքարում, բայց նրանց մեջ առանձնաատուկ դեր է կատարել Արամ Մանուկյանը: Նա իր կյանքն անմնացորդ նվիրել է ազգային պետականության ձևավորմանը, Վանի և Սարդարապատի հերոսամարտին և ազգային ազատագրական պայքարին: Յուրաքանչյուրս պետք է պահենք Արամ Մանուկյանի միտքն ու գաղափարը, դաստիարակենք սերունդներին Արամի ոգով: Հարկ է հիշել նրա կնոջ՝ Եկատերինայի խոսքերը, որ մահվան մահճում ասել է իր աղջկան՝ Սեդա Մանուկյանին. «Ես չտեսա, բայց դու կտեսնես այն օրը, երբ մարդիկ կհիշեն ու կհարգեն քո հորը: Ես վտահ եմ, որ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա Արամ Մանուկյանին»,- նշեց դպրոցի տնօրեն Արմեն Թովմասյանը:

Միջոցառման շրջանակներում դպրոցի սաները՝ 6-9-րդ դասարանցիները,  ցուցադրեցին ձեռնամարտի հնարքներ և հանդես եկան դեֆիլեյով: Միջոցառումը ավարտվեց հանդիսավոր երթով՝ շարանցմամբ:

Լուսանկարները՝ Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]