Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեծ պատասխանատվությամբ եւ հուզմունքով էի լցված․ Սրբուհի Սարգսյանը պատմում է Ուկրաինայի «Ձայնը» նախագծում ելույթի մասին

Մեծ պատասխանատվությամբ եւ հուզմունքով էի լցված․ Սրբուհի Սարգսյանը պատմում 
է Ուկրաինայի «Ձայնը» նախագծում ելույթի մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի «Ձայնը» նախագծի «Մենամարտ» փուլում մասնակիցներ Սրբուհի Սարգսյանը եւ Ալինա Ռուսինովան կատարել են «Ти Мій» երգը։ Նրանց կատարումը հուզել է ժյուրիի անդամներին։ Երգչուհիների մարզիչը՝ Պոտապը, նախագիծը շարունակելու համար ընտրել է Սրբուհուն։ «Արմենպրես լայֆ»-ի հետ զրույցում երգչուհին կիսվել է իր զգացողությունների եւ սպասումների մասին։

«Երբ բեմ բարձրացա, մեծ պատասխանատվությամբ եւ հուզմունքով էի լցված։ Քանի որ «Ти Мій» երգը Ուկրաինայում սիրված է։ Այն իր ժամանակին հիթ է դարձել։ Չկա այնպիսի մեկը, որը չիմանա այդ երգի մասին։ Պատկերացրեք, թե ինձ համար որքան բարդ էր։ Ես առաջին անգամ էի ուկրաիներեն երգում, բացի այդ պետք է այնպես անեի, որ մարդկանց փոխանցեի այն զգացողությունը, որը կա երգում, եւ գոհացնեի։ Շատ եմ աշխատել երգի վրա, բայց մեկ է հուզմունքս շատ էր։ Բացի այդ երգը կատարել ենք նոր մեկնաբանությամբ։ Եթե համեմատենք օրիգինալ կատարման հետ, մեր ներկայացրած cover-ը շատ տարբեր է։ Կարծիքներից եւ արձագանքներից հասկացա, որ այն դուր է եկել նոր սերնդին, որն ինձ համար շատ ոգեւորիչ է։ Պետք է նշեմ, որ այն, ինչ ուզում էինք ստանալ, ստացանք»,- ասաց Սրբուհին։

Երգչուհին նշեց, որ երգի ընտրությունը իրենց մարզչին էր։ «Նա ցանկանում էր, որ մենք երգեինք ուկրաիներեն։ Այդ երգն առաջին անգամ եմ լսել եւ միանգամից սիրահարվել։ Արդեն իսկ պատկերացնում էի, թե ինչ արդյունք ենք ստանալու»,- հավելեց Սրբուհին։

Նա չէր էլ պատկերացնում, որ Պոտապը կարող էր ընտրել իրեն։ «Մի փոքր հավատ կար, որ կանցնեմ, բայց չէի սպասում։ Ինձ համար անսպասելի էր, երբ Պոտապը կտրուկ ասաց՝ անցել եմ։ Աննկարագրելի էր այդ պահը, քանի որ մինչեւ իմ անունը կհնչեր, ես իմ զգացմունքների եւ իմ քննարկումների մեջ եփվում էի։ Փորձում էի ինքնակառավարել ինձ։ Շատ ուրախ եմ, որ աշխատում եմ Պոտապի հետ։ Նրանից շատ բան եմ սովորում եւ նրա պրոֆեսիոնալիզմն ինձ դուր է գալիս։ Երբեք չեմ պատկերացրել, որ ես կարող եմ նման մարդու հետ աշխատել»,- հավելեց Սրբուհին։

Երգչուհին արդեն պատրաստվում է հաջորդ փուլին։ «Ինձ դուր է գալիս, երբ տեսնում եմ մարդկանց արձագանքները։ Ես հետեւում եմ բոլորին եւ այն ինձ ոգեւորում է։ Ուզում եմ, որ այդ ակտիվությունը շարունակվի եւ էլ ավելի շատանա»,- եզրափակեց Սրբուհին։

Մելինե Տոնոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]