Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

11-ամյա քանոնահար Մերի Մուսինյանի մենահամերգը հագեցած կլինի բարդ ստեղծագործություններով

11-ամյա քանոնահար Մերի Մուսինյանի մենահամերգը հագեցած կլինի բարդ 
ստեղծագործություններով

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի տարբեր բեմերում ելույթներ ունեցած 11-ամյա քանոնահարուհի Մերի Մուսինյանը Հայաստանում հանդես կգա երկրորդ մենահամերգով: Կհնչեն ստեղծագործություններ, որոնք բավականին բարդ են այդ տարիքի աղջկա համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մենահամերգը կկայանա մարտի 29-ին ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

«Այս համերգը վաղուց հասունացել էր, սակայն, քանի որ Մերին շատ հաճախ է երկրից բացակայում, չէր հաջողվում: Նա հանդես կգա բավականին բարդ ծրագրով: Համերգը կվարի երաժշտագետ Նոնա Ոսկանյանը»,-ասաց քանոնահարուհու ուսուցչուհի, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանն ու շնորհակալություն հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին համերգի նպատակով Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան սրահն անվճար տրամադրելու համար:

Ուսուցչուհու կարծիքով՝ Մերին օժտված է արտիստիզմով: Նա գրավում է ունկնդրին և ստիպում անընդհատ լսել իրեն:

Երաժշտագետ Նոնա Ոսկանյանը հիշեց՝ Մերին ընդամենը 6 տարեկան է եղել, երբ առաջին անգամ նվագել է ծրագրի հերթական համերգներից մեկում: «Երբ նստում էր, տիկնիկի հագուստով աղջկա ոտքերը գետնին չէին հասնում: Սակայն պարզվեց, որ մեր առջև ապագա հիանալի երաժիշտ է, ով շատ է սիրում իր նվագարանը: Նրա աշխատասիրությունը, ծնողների ջանքերը, մանկավարժի փայլուն մասնագիտական գիտելիքները և «Նոր անուններ»-ի հյուրախաղերը ստեղծել են այս փոքրիկ քանոնահարուհու կերպարը, որով մենք այսօր հպարտանում ենք»,-ասաց երաժշտագետը:

Ոսկանյանի խոսքով՝ հյուրախաղերի ընթացքում ինքն ականատես է եղել, թե ինչպիսի մեծ հետաքրքրություն կա մեր ազգային նվագարանների հանդեպ: Մերիի ելույթները ունկնդիրը մշտապես մեծ ջերմությամբ է ընդունել: «Տարիներ առաջ կարող էինք մտածել, որ քանոնի մենահամերգը հասու է միայն անվանի արվեստագետներին, սակայն այսօր Մերին, ինչպես նաև մի շարք այլ փոքրիկներ հանդես են գալիս մենահամերգներով»,-նշեց նա:

«Նվագելու եմ Խաչատուր Ավետիսյանի, Կոմիտասի, Մհեր Սամվելյանի, Անահիտ Վալեսյանի,  Արամ Խաչատրյանի և այլոց ստեղծագործություններից: Իսկ վերջում 35 քանոնով նվագելու ենք «Էքսպրոմտ»-ը»,-ասաց Մերի Մուսինյանը:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Մերի Մուսինյանն արդեն հասցրել է նվագել է մի շարք երկրների բեմերում: Նաև հատուկ հրավեր է ստացել և մասնակցել ռուսական "Лучше всех !" հեռուստամրցույթին: 11-ամյա աղջիկը սովորում է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]