Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բժիշկների կողմից թմրամիջոցների դուրսգրման կարգը թեթևացվելու է. փոխնախարար  

Բժիշկների կողմից թմրամիջոցների դուրսգրման կարգը թեթևացվելու է. փոխնախարար

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թմրամիջոցների, հոգեմետ դեղերի դուրսգրման կարգում նշանակալի թեթեւացում է տեղի ունեցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությամբ կազմակերպված «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով) կարգի, ինչպես նաեւ դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներին այս մասին տեղեկացրեց հիմնական զեկուցող, Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: Նա հստակեցրեց, որ նախկին կարգի համաձայն՝ այն հիվանդները, ովքեր իրականում իրենց կյանքի ընթացքում ձեռք են բերել հիվանդություն եւ ցավային սինդրոմ, որը չի կարող բուժվել և պակասեցվել սովորական դեղերի միջոցով, եւ ովքեր  կարիք ունեն թմրամիջոցների, ձեռք էին բերում համապատասխան դեղը 3-4 կնիքի եւ մի քանի ստորագրությունների առկայությամբ մի քանի օր հետո, իսկ այժմ այդ արգելքները հանվում են:

«Կարծում ենք, որ բժշկական ցուցումներով եւ հիվանդի առողջությունից, ցավը հանգստացնելու պահանջից ելնելով՝ ցանկացած բժիշկ, եւ ոչ միայն օնկոլոգները, ցանկացած բուժող բժիշկ կարող է նշանակել թմրամիջոցներ: Սա շատ կարևոր հանգամանք է, մանավանդ, որ մենք ուզում ենք զարգացնել պալիատիվ օգնությունը Հայաստանում»,-ասաց նա:

Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ դեղատոմսերի հետ կապված ողջ գործընթացը բաժանված է երեք փուլի. Առաջին՝հակաբիոտիկների դուրսգրում դեղատոմսով իրականացնելու, ապա՝ լուծույթները, ներերակային դեղերը, իսկ արդեն հոկտեմբերից ամբողջ կարգի վերջնական ներդրում ըստ դեղատոմսերի։ Փոխնախարարը նաեւ տեղեկացրեց, որ նոր կարգի համաձայն՝ ոչ մի դեղատոմսի տակ չի պարտադրվում կնիքի առկայությունը, բժիշկը միայն ստորագրում է ձեւաթղթի վրա, իսկ կնքումը՝ ըստ ցանկության։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]