Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սերգեյ Խաչատրյանը խորհրդարանում անդրադարձավ կեղծ դեղերի առկայության ռիսկերին  

Սերգեյ Խաչատրյանը խորհրդարանում անդրադարձավ կեղծ դեղերի առկայության 
ռիսկերին

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում շարունակվում են «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությամբ կազմակերպված «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով) կարգի, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումները: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, դիմելով հիմնական զեկուցող, Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին, իր մտահոգությունը հայտնեց այն հարցի վերաբերյալ, թե շատերը դեղեր են ձեռք բերում արտերկրից, հնարավոր է, որ Հայաստանում լինի կեղծ դեղերի առկայության ռիսկը:

Փոխնախարարը հստակեցրեց, թե քանի որ դեղատոմսը տեսանելի է դարձնում դեղի շարժը, կարելի է հասկանալ՝ ով է ներմուծել, ով է նշանակել, տալ գնահատականներ ու ընդունել քաղաքական որոշումներ:

«Դեղատոմսը փաստաթուղթ է, որն անցնելով բժշկի ձեռքից հիվանդին՝ ապա դեղատանը, հստակ փոխհարաբերություններ ու պատասխանատվություն է կառուցում բժշկի կողմից իր նշանակած դեղերի համար ու դեղատան կողմից դեղերը բաշխելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Առողջապահության փոխնախարարն ասաց, որ դեղերի շրջանառության հետ կապված որոշումը նախապես կար, սակայն այն չեղարկվեց, որովհետեւ կային որոշակի կանխատեսումներ, որ հիվանդների հոսքը կարող է ավելանալ, և բոլոր ուղղություններով դեղատոմսերի ներդրումը շատ կլիներ. այդ իսկ պատճառով, Կառավարությունը որոշեց նախ միայն հակաբիոտիկների վրա տարածել այդ որոշումը, ապա նաեւ մյուսների: 

 «Մենք գնահատել ենք ռիսկերը»,-նշեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]