Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունվար

ՌԴ-ն Հայաստանի նկատմամբ ցանկացած ռազմական սպառնալիք կդիտարկի որպես իր նկատմամբ սպառնալիք. Զատուլին

ՌԴ-ն Հայաստանի նկատմամբ ցանկացած ռազմական սպառնալիք կդիտարկի որպես իր 
նկատմամբ սպառնալիք. Զատուլին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը մտադիր է կատարել Հայաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորություններն անվտանգության և պաշտպանության ոլորտում: Հայաստանի խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարությամբ հանդես եկավ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

«Մենք վավերացրել ենք Հայ-ռուսական միացյալ զորամիավորումների, Հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ձևավորման մասին փաստաթղթերը: Հետագայում էլ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ յուրաքանչյուր ռազմական սպառնալիք կդիտարկի որպես իր նկատմամբ սպառնալիք, երբ խոսքը գնում է ՀԱՊԿ շրջանակներում պայմանավորվածությունների մասին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Զատուլինը:

Նա նշեց, որ 2016թապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված բախումներից հետո Ռուսաստանը հետևություններ է արել: «Մենք ցավում ենք, որ Ադրբեջանը ռուսական զենքի կիրառման այլ տարբերակ չգտավ, քան հակամարտության գոտում հաստատված զինադադարի խախտումն էր: Մենք հետևություններ ենք արել այս ամենից»,- ասաց Զատուլինը:

Նա հավելեց, որ Ռուսաստանը համապատասխան հետևություններ է արել տարածաշրջանում սպառազինության հավասարակշռության խախտման հետ կապված և Հայաստանին տրամադրել է պաշտպանության ամենաժամանակակից միջոցներ: «Ես հայ-ռուսական պատմական կապերի համոզված կողմնակիցն եմ, և այս դիրքորոշումը կիսում է Ռուսաստանի Պետական Դումայի պատգամավորների մեծամասնությունը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ