1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արոնյանի հաջորդ մրցակիցն առաջատար Կարուանան է. հավակնորդների մրցաշար

Արոնյանի հաջորդ մրցակիցն առաջատար Կարուանան է. հավակնորդների մրցաշար

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Ֆաբիանու Կարուանան է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարի նախավերջին՝ 13-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով կմրցի գրեթե ամբողջ մրցաշարի ընթացքում առաջատարի դիրքը պահպանած Ֆաբիանու Կարուանայի հետ: Մյուս զույգերը կկազմեն՝ Մամեդյարով (Ադրբեջան)- Գրիշչուկ (Ռուսաստան), Լիժեն (Չինաստան)-Կրամնիկ (Ռուսաստան), Սո (ԱՄՆ)-Կարյակին (Ռուսաստան):

12 տուրերից հետո հավակնորդների մրցաշարում երկիշխանություն է: Մեկնարկային տուրերում անհաջող խաղով աչքի ընկնող Սերգեյ Կարյակինը ևս պայքարում է հաղթողի կորման համար: Կարուանան և Կարյակինն ունեն 7-ական միավոր: 6,5-ական միավոր ունեն Լիժենը, Գրիշչուկը, Մամեդյարովը: Կրամնիկն ունի 5,5, իսկ Սոն՝ 5 միավոր: Լևոն Արոնյանն ունի միայն 4 միավոր և վերջին տեղում է:

14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Մրցամարտը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]