Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Թույլ մրցակիցներ չկան և ամեն խաղում պետք է փորձենք հաղթանակի հասնել»» Արթուր Պետրոսյան

«Թույլ մրցակիցներ չկան և ամեն խաղում պետք է փորձենք հաղթանակի հասնել»» Արթուր Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ,  25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը խոսել է Հայաստան-Էստոնիա ընկերական խաղի մասին:

«Կարող էր ավելի լավ լինել, բայց ընդհանուր առմամբ գոհ եմ: Այս խաղից առաջ դեռ որոշել էինք, որ մի խաղում դարպասը կպաշտպանի Արամ Հայրապետյանը, իսկ մյուսում՝ Գոռ Մանուկյանը։ Բավական լավ խաղ անցկացրեց, և դժվար պահին կարողացավ օգնել թիմին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Պետրոսյանը:

Վերջինս խոսել է նաև հավաքականի նորեկ` Նորբերտո Բրիասկո-Բալեկյանի մասին. «Ես այս պահին դեռ այդքան էլ մեծ սպասելիքներ չունեի նրանից։ Նա դեռ երիտասարդ ֆուտբոլիստ է, վերջին մեկ ամսվա ընթացքում նա խաղային պրակտիկա չուներ։ Ամեն դեպքում որակյալ ֆուտբոլիստ է, և հուսով եմ՝ ապագայում նա մեծ օգուտ կտա մեր հավաքականին»:

Մարզիչը խոսել է նաև առաջիկա ընկերական խաղի մասին ևս. «-Կարելի է ասել՝ մենք մեր մարտական կազմը դեռ փնտրում ենք։ Փոփոխություններ անպայման կլինեն։ Եթե նկատեցիք՝ մեր հարձակվողական ամբողջ ներուժը այսօր մտավ խաղադաշտ։ Էրիկ Վարդանյանի, Արազ Օզբիլիսի, Պետրոս Ավետիսյանի բացակայությունը զգացվեց։ Նրանք կարող են խաղն ավելի ակտիվացնել»:

Հայաստանի և Էստոնիայի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքի արդյունքով։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]